Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղ էր այցելել Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության պատվիրակությունը
Ապրիլի 26֊ին Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ֊ի Երևանի մասնաճյուղ էր այցելել Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության պատվիրակությունը՝ առևտրային ներկայացուցիչ Աննա Վալերիևնա Դոնչենկոյի գլխավորությամբ։
Հանդիպումն անց էին կացնում Գ.Վ.Պլեխանովի անվան ՌՏՀ֊ի Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը և Գ.Վ.Պլեխանովի անվան ՌՏՀ֊ի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը։
Հանդիպման մասնակիցները քննարկեցին Երևանի մասնաճյուղի Արդյունաբերական գործընկերների խորհրդի աշխատանքի արդյունքները և դրա հետագա զարգացման հեռանկարները։ Կողմերը քննարկեցին ԱԳԽ-ի կազմի ընդլայնման հարցերը և համալսարանի հնարավորությունները գիտական թիմի համագործակության վերաբերյալ Հայաստանի ու Ռուսաստանի գործարար համայնքի հետ։
Առևտրային ներկայացուցիչ Ա.Վ. Դոնչենկոն մատնանշեց Արդյունաբերական գործընկերների խորհրդի աշխատանքի առաջնահերթ ոլորտները և արդյունավետ գործընկերության ձևավորման կարևորությունը:
Մասնաճյուղի տնօրենը բարձր գնահատեց Ռուսաստանի Առևտրային ներկայացուցչության կողմից մասնաճյուղին ցուցաբերվող աջակցության կարևորությունը ԱԳԽ-ի շրջանակներում գործող եռակողմ ձևաչափի ամրապնդման գործում:
Իր հերթին հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա.Ռ․ Վարդանյանը նաև պատրաստակամություն հայտնեց՝ աջակցելու երկրի գործարար համայնքի կապի ամրապնդմանը համալսարանի գիտական ներուժի հետ՝ նպատակ ունենալով սուբսիդավորել գիտահետազոտական և զարգացման աշխատանքները (ԳԶԱ), ինչը Գ.Վ.Պլեխանովի անվան ՌՏՀ֊ի Երևանի մասնաճյուղի ռազմավարական զարգացման հիմնական ուղղություններից է։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...