10․757․867 ՀՀ դրամ «My Forest Armenia» բնապահպանական կազմակերպությանը․ «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է
IDBank-ն ու Idram-ը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ սույն թվականի մարտ և ապրիլ ամիսների ընթացքում կուտակված «մի դրամների» ողջ գումարը՝ ՀՀ դրամ, փոխանցվեց «My Forest Armenia» բնապահպանական հասարակական կազմակերպությանը։
IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ բնության պահպանությունը Բանկի և Իդրամի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից է։ «Այս տարվա մարտ և ապրիլ ամիսների ընթացքում հավաքված «մի դրամները» ծառայելու են բնապահպանության կենսական գործին։ Գումարն այս անգամ կուղղվի Հայաստանի անտառների վերականգնմանը․ հասկանալով խնդրի լրջությունը՝ ողջ թիմով մեծ ոգևորությամբ միացանք գործին՝ հույս ունենալով, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ և մեր սերունդներին թողնել ավելի մաքուր ու կանաչ երկիր»։
ԻդրամիտնօրենԱրսենՔդենյանըևսընդգծումէբնապահպանությանառաջնայիննշանակությունը։ «ԲնապահպանությունըՀայաստանումամենակարևորհիմնախնդիրներիցէ․ ուրախենք, որԻդրամիև IDBank-իանունովանտառկունենանքմերհայրենիհողումուսերունդներիհամարավելիլավապագաապահովելուհամարմերջանքը կներդնենք: Մերհաջորդծրագիրը ևս նույննպատակինէմիտված», - նշումէԱրսենՔդենյանը։
Հերթական ծրագրի ավարտին ընկերությունները հայտարարեցին նաև հաջորդ շահառուի անունը․ մայիս և հունիս ամիսների ընթացքում Idram-ի և IDBank-ի հաճախորդների կատարած վճարումների դիմաց կուտակված «մի դրամները» ուղղվելու են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն ընդգծում է «Մի դրամի ուժը» նախաձեռնության կարևորությունը Հայաստանում՝ ի նկատի ունենալով բարեգործություն կատարելու նոր մշակույթի ձևավորումը։ «Ընկերությունների և հիմնադրամի փիլիսոփայությունները համընկնում են․ Իդրամն ու Բանկը ցույց են տալիս մի դրամի ուժը, դե իսկ մենք հավատում ենք, որ մեկ երեխայի կրթելով՝ կառուցում ենք կայուն ու ապահով ապագա ողջ երկրի համար։ Հույս ունենք, որ առաջիկա ամիսների ընթացքում օգտատերերն ավելի ակտիվ վճարումներ կկատարեն, և այս ծրագրի վերջում էլ ավելի մեծ գումար կփոխանցվի հիմնադրամին», - նշում է Կորյուն Խաչատուրյանը։
Եթե ցանկանում եք դառնալ «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան, ընդամենը անհրաժեշտ է վճարում կատարել Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.amառցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 9000-ից ավելի վաճառակետերում, 850-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա ավելի քան 400 ծառայությունների դիմաց։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...