9,28 միլիոն դոլար․ Մարադոնայի մարզաշապիկը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով
Դիեգո Մարադոնայի մարզաշապիկը, որով ԱԱ-1986-ի ժամանակ նա Անգլիայի հետ խաղում խփել էր «Աստծու ձեռքը» անունը ստացած գոլը, Լոնդոնում Sotheby’s աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային 9,28 միլիոն դոլարով։ Այս մասին հաղորդում է armsport.am-ը՝ ESPN-ին հղումով։
Վերջնական գինը գերազանցել է նախորդ ռեկորդը՝ 5,64 միլիոն դոլարը, որը 2019-ին վճարվել էր «Նյու-Յորք Յանքիսի» խաղացող Բեյբ Ռութի 1928-1930թթ․ մարզաշապիկի համար։ Մարադոնայի մարզաշապիկի արժեքը գերազանցել է նաև առհասարակ սպորտային հիշարժան իրերի համար վճարված ռեկորդային գինը, որը կազմում էր 8,8 միլիոն դոլար և վճարվել էր ձեռքով նկարված օրիգինալ օլիմպիական մանիֆեստը․ այն վաճառվել էր 2019-ին Նյու Յորքում։
Աճուրդն առանց վիճաբանությունների չի անցել։ Երբ Sotheby’s-ը հայտարարել էր աճուրդի մասին, Մարադոնայի դուստրը՝ Դալման, հայտնել էր, որ դա այն մարզաշապիկը չէ։ Նա ասել էր, որ Մարադոնան դրանով անցկացրել է առաջին կեսը, բայց դրանով չի եղել գոլի հեղինակ դառնալուց։
Բայց Sotheby’s-ը դիմել էր Resolution Photomatching-ին, որպեսզի հաստատի, որ դա հենց այդ մարզաշապիկն է, որով արգենտինացին գոլի հեղինակ էր դարձել։
Մարզաշապիկի գնորդը հայտնի չէ։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...