Հայտնի է՝ ինչ բժշկական խնդրի պատճառով է Սիրուշոն երեխային արտերկրում լույս աշխարհ բերելու
Հիշեցնենք, пր երգչուհի Սիրուշпն նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով երեխային արտերկրпւմ լույս աշխարհ բերելուն: Մոտենում է այն շրջանը, երբ պետք է մեկնեմ՝ երրորդ երեխայիս լույս աշխարհ բերելու: Ինչպես նաև այն շրջանը, երբ մի զանգված կօգտագործի առիթը ու կգրի. «բա եթե հայրենասեր ես, ինչու՞ ես ուրիշ երկրներում երեխաներիդ ունենում»։ Սա երբեք չեմ հասկացել: Այսինքն, բոլոր հայերը, ովքեր ծնվել ու ծնվում են Հայաստանից դուրս հայրենասեր չե՞ն: Լավ, դա մի կողմ։ Որպեսզի հիմա չպատմեմ բժշկական նրբությունների ու անձնական պատճառների մասին, ասեմ, որ այլ կերպ պարզապես հնարավոր չէ:
Ու սա այն շրջանն է, որ հաստատ ավելի շատ կուզեի այստեղ լինել: Հոգով ու մտքով այստեղ եմ լինելու և հեռվից էլ փորձելու եմ մաքսիմալ օգտակար լինել: Այս անգամն ինձ համար ամենադժվարն է լինելու, որովհետև Լևոնն ինձ հետ չի գալու, մնալու է այստեղ ու շարունակելու պայքարել մեր հայրենակիցների հետ միասին: Ու այդ միտքը, որ մեր կյանքի ամենակարևոր պահերից մեկը գուցե չկարողանանք միասին կիսել շատ ցավալի է, բայց այլ տարբերակ, ցավոք, չկա։ Հղիության հատկապես վերջին շրջանում միշտ նախընտրում եմ ավելորդ ուշադրությունից հեռու լինել ու լիարժեք կենտրոնանալ երեխայիս ու ընտանիքիս վրա: Նույն պատճառով կոլեգաներիցս շատերն են նախընտրում երկրից դուրս ունենալ:
Բայց իմ դեպքում իհարկե այս թեման օգտագործվում է քաղաքական անձանց ու նրանց հետևորդների կողմից ու ներկայացվում այլ կերպ: Այն, ինչ ճիշտ եմ գտնում, տեղադրում եմ իմ էջերում ու կիսում իմ լսարանի հետ, և ուզում եմ ինքս որոշել ինչ եմ կիսում, ոչ թե որևէ անցորդ կամ լրագրող, որ կարող է նկարել ինձ պատահական ու հետո էլ դա օգտագործել իրեն ինչպես հարմար է:Երկու երեխաներս էլ ՀՀ քաղաքացի են: Ապրել և ապրում ենք այստեղ ու ուզում ենք շարունակել ապրել այստեղ»: Տեղեկություններ են շրջանառվում, որ երգչուհու երեխային արտերկրում լույս աշխարհ բերելու հանգամանքը կապված է բժկական լուրջ հանգամանքով․ Պարզվում է Սիրուշոն դեռահաս տարիքում կոնքի բարդ վիրահատությпւն է տարել, ինչի ժամանակ տեղադրվել է իմպլանտ․․․ Բժշկական տեսանկյпւնից իմպլանտի առկայпւթյան պարագայпւմ շատ ռիսկային է բնական ճանապարհով ծննդաբերությпւնը, բայց քանի пր երգչուհին ցանկացել է ինչպես նախորդ 2 ծննդաբերության դեպքում այնպես էլ այժմ՝ բնական ճանապարհով ծննդաբերել, ուստի դա հնարավոր է միայն արտերկրում․․․




















Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան
«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Դամասկոսում՝ Մակրոնի հանգրվանած հյուրանոցի մոտակայքում, պայթnւցիկ սարքեր են գործարկվել
«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում
Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ելքը որոշելու է «երկինքը», և Պուտինին սպառնացել է Մոսկվա ուղարկ...
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մ...
Սևանում բախվել է 4 մեքենա․ կան վիրավnրներ
Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունն...
«Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է