Մարինա Գրեգը Կանխազգացել Էր Արմինե Ճաղարյանի ողբերգական մահը․ Տեսեք Ինչ Է նա պատմել
Հաղորդավարուհի Մարինա Գրեգը մտերիմ էր երեկ ողբերգական պատահարի արդյունքում մահացած հաղոդրավարուհի Արմինե Ճաղարյանի հետ:
Նա ինստագրամյան իր էջում սթորի է հրապարակել՝ նշելով, որ նախքան Արմինեի մահը երազ էր տեսել՝ կանխազգալով ողբերգությունը:

Մարինան գրել է․
«Ես դեռ միամտաբար սպասում եմ, որ բոլորը հերթով կհերքեն, կասեն՝ թյուրիմացություն է եղել… Քեզ հետ չէր կարող սենց բան լինել, չէր կարող էս վերջ լինել…
Էջս դարձել է հրաժեշտի օրագիր. հերթով ամենավառ թերթերը պոկվում են…
Իմ լավ ու վատ օրերի ընկեր, ախր էնքա՜ն էիր սիրում կյանքը, էնքա՜ն էր կյանքը քեզ սիրում… ի՞նչը շատ համարեցին:
Խնդրում եմ ինձ մի հարցրեք՝ ճի՞շտ է պատահածը: Չէ, ճիշտ չի, սա չի կարող ճիշտ լինել:

Ճաղարյան ջա՜ն, իմ ճանաչած ամենախաղաղ ու լուսավոր մարդ, իմ ճամփորդությունների խելառ ընկեր, ես չեմ կարող հրաժեշտի խոսքեր ասել, ես չեմ կարող քո մասին անցյալով խոսել…
Ես քեզ շատ եմ սիրում: Վառ փայլիր, լուսավոր ջան»:

Հավելենք, որ երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունից նոր մանրամասներ են հայտնել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահվան վերաբերյալ։
Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմինե Ճաղարյանի դին փրկարարները դուրս են բերել Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան