Իրավապահ համակարգի պատասխանատուները Փաշինյանին հորդորել են հանրահավաքներ չանցկացնել․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ընդդիմադիրների նախաձեռնած փողոցային պայքարի սկզբնական օրերին իշխանության օրենսդիրների շրջանակում քննարկել են «կոնտր» հանրահավաքներ անցկացնելու սցենարներ, ինչպես արեցին 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո։ Սակայն իրավապահ համակարգի պատասխանատուները Փաշինյանին հորդորել են՝ չգնալ նման քայլի, քանի որ իշխանության դեմ տրամադրված մարդկանց քանակն այժմ ավելի շատ է, քան պատերազմից հետո էր։ Եվ երկու հակադիր ճամբարների հավաքը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ։
ՔՊ-ականներից մեկը երեկ մեզ համոզում էր, որ իրենց վարկանիշը չի նվազել՝ այս օրերին իրենց հազարավոր քաղաքացիներ են զանգում, հորդորում հավաք կազմակերպել, որ Փաշինյանի աջակիցներն էլ իրենց խոսքն ասեն։ Մեր հարցին, թե այդ դեպքում ինչու հավաք չեն կազմակերպում, պատասխանեց․ «Վտանգավոր է»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել