Նախաքննական մարմինն Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքի գործով անցնող անձանց մասով դեռ կոնկրետ տվյալներ չունի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «1 տարի 5 ամիս է, ինչ ԱԱԾ-ում քննվում է ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, սակայն դատելով իրավիճակից՝ նախաքննական մարմինը գործով անցնող անձանց մասով կոնկրետ տվյալներ չունի, թե ով ինչպես է հարվածներ հասցրել, եւ դեռ ավելին՝ միջադեպի ոչ բոլոր մասնակիցներին է կարողացել գտնել մինչ օրս:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 նոյեմբերի 10-ին բռնություն կիրառելու մասով հարուցված քրեական գործով միջնորդություն է ներկայացվել ԱԱԾ-ին գործով մեղադրյալ Ժիրիկ Սիրեկանյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին, սակայն միջնորդությունը ԱԱԾ-ն մերժել է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ժիրիկ Սիրեկանյանը հերթական միջնորդությունն է ներկայացրել նախաքննական մարմնին՝ դարձյալ խնդրելով թույլ տալ երկրից դուս գալ գյուղատնտեսական ապրանքների վաճառքով զբաղվելու եւ ընտանիքը պահելու համար. միջնորդությունն ԱԱԾ-ում այս պահին քննարկվում է, եւ դատելով իրավիճակից՝ այս միջնորդությունը եւս կմերժվի: Ստացվում է, որ նախաքննական մարմինը տեւական ժամանակ գործով անցնող անձանց մասով որեւէ քննչական գործողություն չի անում, եւ քրեական գործն էլ մահակի պես պահում է մեղադրյալների գլխին: Արարատ Միրզոյանին ծեծողներն իրականում չեն բացահայտվում, գործն էլ, ըստ էության, կոծկվում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել