Տեղի ունեցավ ՏՀՏ առաջնորդների 2-օրյա ֆորումը
Սույն թվականի մայիսի 27-28 Աղվերանում առանց փողկապների հանդիպման և պանելային
քննարկումների ձևաչափով ընթացավ ՏՀՏ առաջնորդների 2-օրյա ֆորումը (ICT Leaders
Forum)՝ «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» կարգախոսի
ներքո։ Քննարկումներին ներկա էին ԱՏՁՄ անդամներ, ոլորտային մասնագետներ և
ընկերություններ, կառավարության ներկայացուցիչներ, հյուրեր։ Ֆորումը կազմակերպվել է
«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների
զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։
Ֆորումի ընթացքում քննարկվեցին ոլորտի և Հայաստանի ռազմավարական մի շարք
ուղղություններ, ինչպիսիք են գիտության և գիտահետազոտության զարգացումը,
տեխնոլոգիական կրթության հիմնախնդիրները, էլեկտրոնային կառավարման,
անվտանգության ոլորտի, ինչպես նաև ոլորտի հարկային-մաքսային խնդիրները։
Ֆորումի սկզբում ներկայացվեցին Հայաստանի վերափոխման ռազմավարությունը (Հայաստան
2050) և Հայաստանի արդյունաբերական ռազմավարությունը, մասնավորապես այս
փաստաթղթերում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի դերակատարման հարցերը։
Բանախոսներն ու մասնակիցները քննարկումների արդյունքում ձևակերպեցին հիմնական
խնդիրները, դրանց լուծումները, որոնք կդրվեն ԱՏՁՄ աշխատանքային խմբերի առջև որպես
աշխատանքային օրակարգ, ինչպես նաև կտրամադրվեն համապատասխան պետական
կառավարման մարմիններին։
Հիշեցնենք, որ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և
տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է
Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական
համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի
զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի
կողմից։
ԱՏՁՄ հանրային կապերի պատասխանատու
Աննա Դանիելյան
բջջ.՝ +374 77 138 938
էլ-փոստ՝ [email protected]




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...