Հայ հայտնիներն ու նրանց երեխաները
Հունիսի 1-ի օրվա խորհրդին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մի շարք հայ հայտնիներ հրապարակել են իրենց երեխաների հետ լուսանկարներ՝ շնորհավորելով նրանց:
Tert.am Life-ը ներկայացնում է հայ հայտնիներից մի քանիսի ընտանեկան լուսանկարներն ու գրառումները:
Երգիչ Սարո Թովմասյանը լուսանկար է հրապարակել 3 երեխաների հետ՝ կից գրելով. «Պապան միշտ պաշտպանելու է ձեզ, շնորհավոր հունիսի 1»: Սարոն ու կինը՝ Տաթևը, երեք երեխա ունեն ունեն՝ Վիկտորյան, Նիկան և Արմենը:

Երգիչ, դերասան և երգահան Արամ MP3-ն հրապարակել է որդիների հետ լուսանկար և մակագրել. «Ես ձեր պաշտպանված կյանքին մեռնեմ: Շնորհավոր հունիսի 1, պուճուրներ ջան»:

Աննա Դովլաթյանը և Դավիթ Աղաջանյանը հրապարակել են լուսանկարներ իրենց դստեր՝ Կարինայի հետ միասին՝ մակագրելով.« Այսօր աշխարհի ամենաբարի և ամենագեղեցիկ տոնն է,հրեշտակների օրն է:Թող երկրի բոլոր մանուկները լինեն առողջ և ունենան անհոգ մանկություն,իսկ մենք ամեն ինչ կանենք, որ նրանք ունենան ամենաերջանիկ,ուրախ և խաղաղ մանկությունը:Շնորհավոր հունիսի 1»:
.jpg?1654096669951)
Անահիտ Սիմոնյանը հրապարակել է որդու՝ Արմանի լուսանկարը՝ մակագրելով. «Իմ դժգոհ արջուկ»:

Ինստագրամյան իր էջում գրառում է արել նաև Ավետ Բարսեղյանը՝ տեղադրելով դստեր՝ Լուսեի նկարն ու կից գրելով. «Հայրենիքը՝ Յայրերից ժառանգածը չէ, հայրենիքը ՝Երեխաներից պարտքով վերցրածն է: Շնորհավոր հունիսի 1,ապրեք խաղաղ Հայաստանում»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան