Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան
Քաղաքականություն

Պուտինը եւ Մակրոնը հայտարարեցին մեծ պատերազմի մասին

Lragir.am-ը գրում է. ՌԴ նախագահ Պուտինը Պետրոս Առաջինի 350-ամյակի կապակցությամբ ելույթում հայտարարեց, որ ինքը անում է նույնը, ինչ Պետրոսը՝ վերադարձնում է հողերը։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող գոյատեւել առանց «հողերը վերադարձնելու», այսինքն՝ պատերազմների, եւ ռուսական հանրությանը կոչ է արել պատրաստվել այդ հեռանկարին՝ եթե ելնում ենք այդ գիտակցումից, եւ դրա համար մեզ շատ մարդիկ են պետք, ասել է ՌԴ նախագահը։

 

Մարտի 17-ին՝ Ֆրանսիայի նախագահի ընտրության շեմին Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի բարձր ինտենսիվության պատերազմի, որը կարող է վերադառնալ եվրոպական մայրցամաք։ Նա ասել է, որ Ֆրանսիայի պաշտպանության բյուջեն կկազմի 50 միլիարդ եվրո եւ խոսել զինված ուժերում պահեստազորայինների թվի կրկնապատկման և ոստիկանության ու ժանդարմերիայի թվի ավելացման մասին։

Վերընտրվելուց հետո, ապրիլի 25-ին Մակրոնը ֆրանսիացիներին կոչ է արել պատրաստվել «դժվարին, բայց պատմական ժամանակաշրջանին»: Մայիսի 5-ին, երդմնակալությունից հետո խոստացել է անել ամեն բան, որպեսզի երկիրն ավելի անկախ լինի ու կարողանա «ֆրանսիական և եվրոպական պատասխան տալ մեր դարի մարտահրավերներին»:

Հունիս 13-ին Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան թեւակոխել է ռազմական տնտեսության շրջան, որտեղ երկիրն այլևս չի կարող ապրել «տարեկան ծախսերի ծրագրավորմամբ»։

Զինված ուժերը զարգացնելու մասին է հայտարարել նաեւ Գերմանիայի կանցլեր Շոլցը, նշելով, որ այդ նպատակով առաջիկա տարիներին տրամադրվելու է 100 միլիարդ եվրո։ Նա խոստացել է, որ գերմանական բանակը լինելու է ամենախոշորը Եվրոպայում։ Ընդհանրապես, Ուկրաինա ռուսական ներխուժումը խթանել է ռազմականացման միտումները տարբեր երկրներում, միեւնույն ժամանակ՝ անվտանգության նոր համակարգերի վերաբերյալ քննարկումները։

Եթե Ռուսաստանի, ինչպես նաեւ Թուրքիայի պարագային ռազմատենչ ագրեսիվությունը կապվում է ներքին լարումը թուլացնելու եւ «արտահանելու» ձգտման հետ, Ֆրանսիայի ու Գերմանիայի ռազմական պատրաստությունները փորձագետները բացատրում են Ուկրաինայի հարցում «սեպարատ քաղաքականությամբ», որը հանգում է Ռուսաստանին զիջումների գնալուն։ Սակայն սա խնդրի մի կողմն է․ ՌԴ-ն ու Թուրքիան լուծում են գոյատեւման խնդիր, Գերմանիան ու Ֆրանսիան՝ նոր աշխարհակարգում «իրենց խոսքը լսելի դարձնելու», այսինքն՝ Եվրոպայում եւ աշխարհում առաջատար դիրքերը պահելու խնդիրը, որը վտանգված են համարում Ուկրաինայի հնարավոր հաղթանակի դեպքում։ Այս համատեսքտում իմաստավորվում են անկախանալու վերաբերյալ այս երկրների ղեկավարների հայտարարությունները։

Հայաստանում կյանքը մտնում է հունի մեջ․ «Խաղաղ դարաշրջանի» հաղթարշավի ֆոնին սկսել է փառատոնների սեզոնը, բանակի «բարեփոխումները» շարունակվում են բուռն թափով, եռակողմ հանձնաժողովները սկսել են աշխատել՝ սահմանների, բացվելիք ճանապարհների դայլայլով, հաճախացել են Կիեւյան, Դավթաշենի կամուրջներից եւ այլ բարձր տեղերից ինքնանետումները, մեծացել է խոշոր ավտովթարների վերաբերյալ հաղորդագրությունների ու պոպսայի նորությունների հանդեպ հանրային ուշադրությունը։