Չեմ ուզում ամուսնանալ, բոլորը ստում են և անսեր են․ Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել։
Tert.am Life-ն առանձնացրել է հետաքրքիր պատասխաներն ու մտքերը։
Հետևորդները հետաքրքրվել են, թե ինչպես պետք է ազատվել բացասական մտքերից։
«Բացասական մտքերից փրկում է աղոթքը, սպորտը՝ անգամ սովորական քայլքը, և մշակույթը»,- գրել է Նազենին` հրապարակելով իր լուսանկարը։
Շատերը հետևորդներից հաճոյախոսություններ են գրել Նազենիին՝ գրելով, որ նրանից օրինակ են վերցնում, ինչին նա պատասխանել է․ «Կրկին ու նորից՝ շնորհակալ եմ, բայց իմ օրինակը վատն է։ Ավելի լավ է էգոիստների օրինակին հետևել, լինել ու ապրել հանուն ձեզ ու միայն ձեր անձնային շահերի, հակառակը երբևէ չի գնահատվելու։ Հավատացեք, իսկ կյանքն արագ է անցնում»։

Հետևորդները նաև հորդորել են Նազենիին ամուսնանալ։
«Չեմ ուզում, բոլորը ստում են իրար․․․անսեր են»,- գրել է Նազենին։
Հետևորդներից մեկը գրել է, որ երկիրը ունի Նազենի Հովհաննիսյանի նմանների կարիքը, իսկ դերասանուհին պատասխանել է․ «Մի ոտ շուտ գնայի այն աշխարհ երկիրն էլ, բոլորն էլ հանգիստ կապրեին։ Մեր երկրին ոչինչ այլևս պետք չէ, պարզվել է, որ ամեն ինչ «ճիշտ է» և օրինաչափ՝ դարերով»։
Հետևորդները նաև հետաքրքրվել են այն կերպարի մասին՝ որին դեմ գնալով դերասանուհին կմարմնավորեր այն։
«Որևէ կերպար՝ ֆիլմում ու թատրոնում, գոյության իրավունք ունի։ Չեմ խաղացել ռաբիսի կերպար»,- պատասխանել է Նազենի Հովհաննիսյանը։
Նազենին նաև անդրադարձել է գիրք գրելուն՝ պատասխանելով․ «Երազում եմ իրար հավաքել մտքերս, մի օր, երբ գոնե մի ամիս ուրիշ վայրում լինեմ․․․կանեմ»։























Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան