Սահմանադրության փոփոխության հրամայականը. Ավետիք Չալաբյանի տեսլականը
Հայաստանի Սահմանադրության օրը հրաշալի հնարավորություն է կրկին անդրադառնալու «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերջին հոդվածին՝ Հայաստանի նոր «Ազգային պակտ»-ը անվանումով։
Չալաբյանը, մասնավորապես առաջարկում է, ի վերջո, պատասխան տալ կարևորագույն մի հարցի՝ ո՞րն է պատմական հայրենիքում հայկական ազգային պետության առաքելությունը, կամ հանուն ի՞նչ բարձրագույն նպատակների պետք է հայ մարդը պատրաստ լինի զրկանքներ կրել և տոկալ իր պատմական հայրենիքում։
«Սա հնարավոր չէ, սակայն, գործող Սահմանադրության պայմաններում, որը դիկտատորական լիազորություններ է տալիս մեկ անձի (անկախ նրա կառավարչական որակներից): Այդ անձը, ընտրված լինելով բնակչության համեմատաբար աղքատ և պակաս կրթված մեծամասնության կողմից և չունենալով իրական քաղաքական հակակշիռներ, մշտապես շահագրգռված է լինելու վերարտադրելու սեփական տեսակը հնարավոր բոլոր միջոցներով, արդյունքում հասարակության պակաս կրթված մասը գերիշխելու է կրթված և առաջադեմ մասին` արգելափակելով երկրի զարգացումը և պարբերաբար երկիրը վերադարձնելով նույն ճգնաժամին, որը մենք ունենք հիմա»,- նշել է Ավետիք Չալաբյանը և ընդգծել, որ եթե ցանկանում ենք այս փակ շրջանից դուրս գալ, պետք է փոխենք Սահմանադրությունը, և նրանում ներառված իշխանության առերևույթ ժողովրդավարական մեխանիզմները հավասարակշռենք ամուր ինստիտուցիոնալ հակակշիռներով, որոնք ձևավորվում են մերիտոկրատական (այսինքն, արժանիքների վրա հիմնված) սկզբունքներով։
Չալաբյանը ընդգծում է, թե կարևոր է գիտակցել, որ առանց փոփոխությունների և սահմանադրական բարեփոխումների Հայաստանը տեսանելի ապագայում չի կարող ունենալ այնպիսի առաջնորդություն, որն ընդունակ կլինի արդյունավետ կառավարել երկիրը, և այսօր Նիկոլ Փաշինյանին հերոսաբար իշխանությունից հեռացնելով, մենք վաղ թե ուշ, նորից կվերադառնանք նույն կոտրված տաշտակին։
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը չափազանց մեծ է։ Հայաստանը պարտավոր է գնալ բարեփոխումների՝ իր նոր «Ազգային պակտ»-ում արձանագրելով իր զարգացման և վերականգնման բոլոր ուղիները։ Սակայն այդ ամենը պետք է իրականացնի ոչ թե Նիկոլփաշինյանական վարչախումբը, այլ մարդիկ, ովքեր գիտակցում են հասարակական փոփոխությունների և երկիրը իսկապես լուրջ ուղու վրա դնելու հրամայականը։
Եվ իզուր չէ, որ այսօր Ավետիք Չալաբյանը և բազմաթիվ մտածող մարդիկ գտնվում են անազատության մեջ։ Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ իր իրական այլընտրանքը ոչ թե փողոցային պայքարով իր դեմ կռվող ընդդիմադիրներն են, որոնք շատ հաճախ որակապես չեն տարբերվում Փաշինյանից և նրա կողմնակիցներից, այլ մտածող մարդիկ, որոնք հստակ գիտակցում են, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանի Հանրապետությանը։
Սարգիս Գասպարյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան