Ռուբեն Վարդազարյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա Գագիկ Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական գործ։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթի հարուցումից հետո՝ երեկ, ՀՀ քննչական կոմիտեն Ռուբեն Վարդազարյանին վկայի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեի քննիչը Ռուբեն Վարդազարյանին խնդրել է տրամադրել ձայնագրության ամբողջական տարբերակը, սակայն Ռուբեն Վարդազարյանը հրաժարվել է այն տրամադրել:
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել Ռուբեն Վարդազարյանից, ինչին ի պատասխան՝ վերջինս հաստատեց. «Վկայի կարգավիճակով հրավիրվել եմ եւ հարցաքննվել: Ինձ ասել են՝ ներկայացնեմ ձայնագրության ամբողջական տարբերակը, իսկ ես պատասխանել եմ, որ ոչ մի դեպքում այն չեմ տրամադրի: Այսքանը»: Նշենք, որ աղմկահարույց ձայնագրությունից և Գագիկ Ջհանգիրյանի առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե վերջինս ունի առողջական խնդիրներ և ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո հրաժարական տվեց՝ ԲԴԽ-ի համար նոր խառնաշփոթ առաջացնելով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել