Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցում
Քաղաքականություն

«Այս մարդկանց մտադրությունը ոչ թե ՀՀ զարգացումն է, ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունը, այլ ընդամենն իրենց իշխանության պահպանումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է 

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել ենք կառավարության մի շարք նախաձեռնությունների, խոսել նաև հուլիսի 1-ից ուժի մեջ մտած անկանխիկ վճարումների վերաբերյալ օրենքից բխող արդեն իսկ առկա խնդիրների մասին:

Անդրադառնալով 2023 թ. հունվարի 1-ից կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձերի, նաև մինչև 2 տարեկան երեխայի նպաստի չափի նախատեսվող բարձրացմանը, Ն. Սարգսյանը, ընդհանուր առմամբ, շեշտեց, որ այս կառավարությունն իրականում ո՛չ տնտեսական պոտենցիալ է ստեղծում, ո՛չ էլ սոցիալական բեռն է վերցնում իր վրա: «Ինչպես միշտ, այս անգամ ևս գործ ունենք պոպուլիզմի, հերթական ականջահաճո հայտարարության հետ: Մի կողմից՝ դա կառավարության համար բեռ է լինելու, որովհետև հսկայական գումարների մասին է խոսքը, մյուս կողմից՝ շահառուներն օգուտներ չեն ստանալու: Իհարկե, ցանկացած գնաճի ու առկա իրավիճակի պայմաններում բարձրացումները որոշակի մեղմող ազդեցություն են ունենալու սոցիալական բեռի թեթևացման տեսանկյունից, բայց հարց է՝ ինչքա՞ն է թեթևանալու այդ բեռը, ու ո՞րն է այն գինը, որը պետք է վճարի Հայաստանի հարկատուն: Բացի այդ, հարց է, թե արդյո՞ք առաջնային են նախատեսվող այդ բարձրացումները, միգուցե պետք էր գումարը ծախսել ու տնտեսական պոտենցիալ ստեղծել, և հենց այդ պոտենցիա՞լը սոցիալական բեռը վերցներ իր վրա: Լավ է, որ բարձրացվում է, բայց ես դեմ եմ, քանի որ այդ գումարն ավելի լավ է ծախսել տնտեսական պոտենցիալի հզորացման, օրինակ՝ գյուղատնտեսությունը զարգացնելու, գործարաններ ստեղծելու ուղղությամբ: Հաշվի առնելով բյուջեի հատկացումները՝ սա անիմաստ և չհիմնավորված քայլ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մեր այն իրավիճակին, որ նաև պոտենցիալի զարգացման համար քայլեր չեն արվում, Ն. Սարգսյանը նկատեց. «Կառավարության բոլոր գործողություններն ուղղված են որոշակի ժամկետով վարկանիշը բարձրացնելուն, որոշակի հույս ներշնչելուն, թե վաղը լավ է լինելու: Մինչդեռ վաղը կգա, ժողովուրդը կտեսնի, որ կրկին լավ չէ, ու նորից նոր պոպուլիզմի կդիմեն: Այս մարդկանց մտադրությունը ոչ թե ՀՀ զարգացումն է, ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունը, այլ ընդամենն իրենց իշխանության պահպանումը: Մեր սուղ բյուջետային միջոցներից պաշտոնյաներին պարգևավճարների և այլնի տեսքով բարեկեցության համար գումարներ են տրվում, վերջում էլ այդ ամենը համեմում են կենսաթոշակների կամ նվազագույն աշխատավարձի չնչին բարձրացումով՝ ցույց տալու, թե, տեսեք, միայն մեզ համար չենք անում, ձեզ համար էլ ենք անում: Սովորաբար գրագետ կառավարությունները տնտեսական բեռն են վերցնում իրենց վրա, որովհետև քաջ գիտակցում են, որ տնտեսությունն է հետագայում սպասարկելու սոցիալական բեռը: Այս կառավարությունը ո՛չ սոցիալական, ո՛չ էլ տնտեսական բեռ չի վերցնում, թեպետ իրենք շարունակաբար կարողանում են հարստանալ: Սա հաստատում է այն համոզմունքը, որ ընդամենն իրենց իշխանությունը պահպանելու համար են որոշակի փոփոխություն անում»:

Շարունակելով սոցիալական բեռը թեթևացնելու թեման՝ Ն. Սարգսյանի հետ զրույցում անդրադարձանք այն որոշմանը, ըստ որի, հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներն ու նպաստառուները 10 % հետվճար են ստանալու: Մեր նախորդ համարներից մեկում հայտնել էինք, որ թոշակառուների և նպաստառուների որոշ մասի շրջանում թեպետ նշվածից օգտվելու ցանկություն կա, բայց քանի որ 3 բանկ է միացել ծրագրին, չգիտեն՝ ինչ անել: «Նախ՝ կառավարությունը չպետք է խոսի այդ մասին: Քեշբեք (հետվճար) համակարգը ոչ թե կառավարությունը, այլ որոշակի առևտրային բանկեր են իրականացնում: Այն երկար տարիներ առաջ է ներդրվել՝ բանկերի միջև մրցակցության բարձրացման համար: Այժմ որոշակի պետական ծրագրով համեմելով՝ քեշբեք համակարգ է դրվում, ինչը, չեմ կարող ասել, արդյո՞ք ռեալ օգուտ կտա սոցիալական առումով, թե ոչ: Առհասարակ, կենսաթոշակառուները շատ դեպքերում մի ձեռքին պահում են բանկային քարտը, մյուսում՝ օգտվելու գաղտնաբառերը: Ի դեպ, մտահոգություն ունեմ, որ օգտվել չկարողանալու պատճառով որևէ երիտասարդի օգնությանը կարող են դիմել, որոնք էլ կարող են գումարներն այլ տեղեր փոխանցել, կենսաթոշակառուները չեն կարողանալու ստուգել: Բացի այդ, մի կողմից՝ պետությունն ասում է՝ մանր և միջին բիզնեսը պետք է զարգանա, մյուս կողմից՝ այլ մեսիջ է տալիս: Մասնավորապես, այն կենսաթոշակառուներին, ովքեր պետք է քարտով առևտուր անեն, ուղղորդում է դա իրականացնել միայն սուպերմարկետներից: Սա հստակ խոչընդոտ է մանր ու միջին բիզնեսի համար»,-նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ բանկերի առնչությամբ ևս խնդիր է տեսնում:

«Եթե ոչ բոլոր բանկերն են միանում, ապա, այո, սա նաև արհեստականորեն որոշակի բանկերի հաճախորդների ավելացմանն ուղղված քաղաքականություն է: Հարց է՝ երբ 2-3 բանկ մոնոպոլ դիրք գրավեն, ի՞նչ կարող են անել բանկերը: Բայց իրականում այդքան լուրջ չէի վերաբերվի նաև այս առումով, քանի որ կա պոպուլիզմ ու կա պոպուլիզմից էլ ավելի բարձր պոպուլիզմ: Սա բարձր պոպոլիզմն է: Այս նախաձեռնությունից կենսաթոշակառուները ռեալ օգուտ չեն ստանալու կամ նրանց շատ փոքր քանակն է այդ օգուտը ստանալու, թեպետ կրկին տուժելու է մանր և միջին բիզնեսը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի դրույթներին՝ Ն. Սարգսյանը մատնանշեց այսօրվա դրությամբ առկա մի շարք խնդիրների մասին:

«Այս պահի դրությամբ հիմնական խնդիրը բանկային հերթերի կուտակումներն են: Շատ կազմակերպություններ չեն կարողանում POS տերմինալները գրանցել կամ ՀԴՄ սարքերը միացնել բանկային համակարգին: Չենք կարող ասել՝ սա արհեստակա՞ն է, թե՞ բանկերն ուղղակի չեն հասցնում սպասարկում իրականացնել: Ամեն դեպքում, փորձը ցույց տվեց, որ բանկային համակարգը պատրաստ չէր այսքան արագ անցում կատարել նշված համակարգին: Բացի այդ, օրինակ՝ համալսարանները և հիվանդանոցները պարբերաբար խնդիրների են բախվում շատ մանր ծախսերի կատարման առումով: Օրինակ՝ երբ պետք է 2000 դրամ ծախսել համալսարանի կարիքների համար, նրանք պետք է գնան, պայմանավորվեն, հաշիվ դուրս գրեն, փոխանցում կատարեն, որը բավականին ժամանակատար է: Հաջորդ խնդիրը վերաբերում է տուրիստական կազմակերպություններին: Մինչ այս, երբ զբոսաշրջիկներին Հայաստանի տեսարժան վայրեր էին տանում ու մուտքի համար նախատեսված 500 կամ 1000 դրամը տեղում հավաքում էին և կանխիկով վճարումը կազմակերպում, հիմա այլ է: Տուրիստականները զբոսաշրջիկների քանակի հաստատումից հետո այցելում են թանգարաններ, տեսարժան վայրեր, որ նախապես պայմանավորվեն, չեկեր վերցնեն ու հետո փոխանցում կատարեն: Մեծ հաշվով՝ այնքան բարդություններ են առաջանում: Եթե ծախսատարությունը մի կողմ ենք դնում, ապա ժամանակի առումով կազմակերպությունները ռեալ տուժում են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ հաջորդ խնդիրը կապված է բանկային տոկոսադրույքների հետ. «Հուլիսի 1-ից հետո բանկերը նոր սակագնային պլան են հաստատել, բայց օրենքը դեռ մի քանի ամիս պետք է գործի, մարդիկ պետք է ադապտացվեն փոխանցման համակարգին, ու այդ ժամանակ նոր թանկացումները ավելի ցայտուն կտեսնենք: Խոսքը մինչև 5 տոկոս բանկային միջնորդավճարների, մինչև 6,5 տոկոս՝ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին է: Սա խնդիրներ է առաջացնում մի կողմից՝ բիզնեսի համար, մյուս կողմից էլ՝ ազդեցություն է ունենում գնաճի վրա, ինչից տուժում են ֆիզիկական անձինք»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում