Տնտեսությունը քանդող «քաղաքականություն». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Այս իշխանության քաղաքականությանը չի կարելի տնտեսական քաղաքականություն անվանել: Այս մասին «Փաստ» թերթի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: «Եթե, ամեն դեպքում, համարենք, որ սա քաղաքականություն է, ապա անունը կարող ենք դնել տնտեսությունը քանդող քաղաքականություն: Տնտեսական քաղաքականություն ասելով՝ պետք է հասկանայինք ինչպիսի հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականություն են վարում, կամ՝ կառույցները փոխկապակցված են աշխատում, թե ամբողջությամբ անկախ: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ միմյանցից անկախ են աշխատում:
Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարությունն իր ձախողումների մեջ կարող է մեղադրել ԿԲ-ին, ԿԲ-ն՝ նախարարությանը»,ասում է Սարգսյանը՝ հավելելով, որ հենց միայն «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը վառ ապացույց է, որ տնտեսական քաղաքականությունը տապալում են:
«Եթե հարկային, ծախսային քաղաքականությունը չեն փոխում, եթե դատապարտյալների կեցավայրերի վերանորոգումը գերադասում են գործարաններ ստեղծելուց կամ զինվորների համար պաշտպանական բնագծերի կահավորումից, ի՞նչ քաղաքականության մասին կարող է խոսք լինել:
Պոպուլիստական հրապարակումներ են անում՝ ասելով, թե տնտեսությունն արդեն երկնիշ թվով է աճել՝ մի դեպքում՝ 10, 2 տոկոս, մյուս դեպքում՝ 13-ի է հասել: Ցուցանիշները բացառապես Երևանի ռեստորաններ ու հյուրանոցներ այցելած զբոսաշրջիկների՝ ծառայություններից օգտվելու հաշվին են: Մինչդեռ տնտեսական ակտիվության ցուցանիշի բաշխվածություն բնակչության շրջանում շարունակում ենք չունենալ, նրանց ծախսերն ավելանում են, եկամուտները՝ ոչ»,-ամփոփեց Աուդիտորների պալատի նախագահը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...