«Ժողովուրդ». Շինարարության ծավալներն աճել են
Ժողովուրդ օրաթերթը գրում է. Շինարարության ծավալները 11.4 տոկոսով աճել են։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հինգ ամիսներին Հայաստանում ընթացիկ գներով ավելի քան 112 մլրդ դրամի շինարարություն է կատարվել։ Այս տարվա հունվար-մայիսին օտարերկրյա ներդրողների միջոցներով Հայաստանում ընդամենը 4.2 մլրդ դրամի շինարարություն է իրականացվել. անկումը կազմել է 39.9 տոկոս: Ի դեպ, պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության ծավալները պակասել են 0.2 տոկոսով։
Այս տարվա 5 ամիսներին Հայաստանում պետական բյուջեի հաշվին իրականացվել է 25.5 մլրդ դրամի շինարարություն։ Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին 5 ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության 23.5%-ն էլ բնակչությունն է ապահովել։
Բնակչության միջոցներով կատարված շինարարության ծավալները կազմել են 26.3 մլրդ դրամ՝ պակասելով 4.7%-ով։ Շինարարության մնացած փոքր հատվածը ապահովվել է մարդասիրական օգնության եւ համայնքների միջոցներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել