Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Տնտեսություն

«Փաստ». Թոշակները կբարձրանան ոչ թե 6000, այլ «մինչև 6000» դրամով, այն էլ՝ ոչ միանգամից

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հաճախ ենք հանդիպում գովազդների, երբ հեռվից տեսանելի, մեծ տառերով ու թվերով գրված է լինում՝ զեղչ, ասենք, 70 տոկոս: Մարդիկ ոգևորված մոտենում են և նկատում կամ հետո պարզում, որ խոսքը եղել է «ՄԻՆՉԵՎ 70 տոկոս»-ի մասին, իսկ «մինչև» բառը գրված է շատ փոքր տառերով: Հայաստանի կառավարությունն էլ է այդ մեխանիզմով գործում: Օրինակ՝ երկու օր է իշխանությունները ինտենսիվ տարածում են լուրը, թե 2023 թվականին կենսաթոշակները կբարձրանան 6000 դրամով:

Դե, չնչին թոշակ ստացող մարդկանց համար «շնից մազ պոկելն էլ օգուտ է» սկզբունքով այդ 6000 դրամն էլ կարևոր է: Իրականում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել է, որ «2023-ին նախատեսված է մինչև 6000 դրամով կենսաթոշակների բարձրացում 2 փուլով»: Այստեղ կարևորը «ՄԻՆՉԵՎ 6000 դրամ» ու «երկու փուլով» ձևակերպումներն են: Այսինքն, կենսաթոշակները նախ՝ հունվարի 1-ից միանգամից չեն բարձրանալու, այլ քիչ-քիչ, այսինքն՝ «երկու փուլով», և հետո՝ 6000 դրամով կբարձրանա քչերի թոշակը: Իսկ թե ինչ հաշվարկով ու ինչպես կլինի, դեռ չի պարզաբանվում: Այս ամենից զատ, նույնիսկ 6000 դրամը տնտեսագետները համարում են չնչին բարձրացում առկա գնաճի ծավալների ֆոնին:

«Նման պայմաններում կենսաթոշակների նույնիսկ ամբողջական 6000 դրամով ավելացումը նորմալ չէ և չի կարող մեղմել մարդկանց սոցիալական վիճակը: Եթե թվերով համեմատում ենք մարդկանց եկամուտներն առկա գնաճի հետ, ակնհայտ է, որ սոցիալական տխուր վիճակում ենք: Առկա պայմաններում կլինի կենսաթոշակների 6 թե 10 հազար ավելացում, այն չի կարող մեղմել մարդանց վիճակը:

Առանձին ապրանքատեսակների գծով շուրջ 40 տոկոս գնաճի, եկամուտների՝ համարժեք ձևով չավելանալու պայմաններում իշխանությունները կենսաթոշակների ընդամենը 6000 դրամի փուլային ավելացումը որպես աննախադեպ ձեռքբերում են ներկայացնում, ինչը նոնսենս է»,- «Փաստի» հետ զրույցում մասնավորաբար ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում