«Փաստ». «Սև կատու»՝ Տրոցենկոյի և Փաշինյանի միջև. Վարչապետը զայրացած է եւ արեգելել է որեւէ մեկին բարեխոսել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, խիստ սրվել են «Գեոպրոմայնինգի» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» փաստացի սեփականատեր Ռոման Տրոցենկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, թե Փաշինյանը զայրացած է այնքան, որ անգամ արգելել է իր նեղ շրջապատից որևէ մեկին բարեխոսել կամ միջամտել Ռոման Տրոցենկոյի և նրա հանքարդյունաբերական բիզնեսի հետ կապված որևէ հարցով:
Ըստ նույն աղբյուրների, Փաշինյանի զայրույթի պատճառները մի քանիսն են, այդ թվում՝ որոշ էական ներդրումային և այլ խոստումների չկատարումը, ինչպես նաև ԶՊՄԿ-ի բաժնեմասի ձեռքբերման և փոխանցման ընթացքում այնպիսի գործողությունները, որոնք վաղ թե ուշ լուրջ հետևանքներ են առաջացնելու:
Միաժամանակ, ըստ մեր տեղեկությունների, կառավարությունում վստահ են, որ Տրոցենկոյի կողմից բաժնետոմսերի ձեռքբերումը դատարանի կողմից անվավեր կճանաչվի, իսկ այդ դեպքում այս իշխանություններն ունեն ցանկացած նոր բաժնետիրոջ հետ համարժեք պայմանավորվածության հասնելու, այն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից նորից բաժնեմաս «նվեր» ստանալու համապատասխան ռեսուրս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել