Փորձնական ծրագրով Հյուսիսային ծովում լողացող արևային մարտկոցներ կստեղծվեն
Wek.ru-ն գրում է, որ գերմանական RWE էներգետիկ ընկերությունը պատրաստվում է ներդրումներ կատարել Հյուսիսային ծովում լողացող արևային վահանակներ կառուցելու փորձնական նախագծում։ Բելգիայի Օստենդի ջրերում կտեղադրվի Merganser կոչվող պիլոտային նախագիծը և կունենա 0,5 մեգավատ հզորություն:
RWE-ի հայտարարության մեջ ասվում է, որ Merganser-ը կլինի SolarDuck հոլանդա-նորվեգական ընկերության առաջին օֆշորային փորձնական գործարանը: Ընկերությունների համագործակցության ավելի երկարաժամկետ նպատակն է օգտագործել SolarDuck տեխնոլոգիան խոշոր ցուցադրական նախագծում դեռևս չմշակված լողացող հողմակայան Hollandse Kust West-ում:
Հայտարարության մեջ RWE-ն նշել է, որ «օֆշորային լողացող արևային կայանքների ինտեգրումը օֆշորային հողմակայանին օվկիանոսի տարածության ավելի արդյունավետ օգտագործումն է էներգիայի արտադրության համար»:
Այս ամսվա սկզբին պորտուգալական EDP էներգետիկ ընկերությունը Ալկևայում բացել է 5 ՄՎտ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայան: Նախագիծը կհամատեղի արևային և հիդրոէլեկտրական էներգիան Ալկեվա ամբարտակից: Վերոնշյալ նախագծերը ամրապնդում են «հիբրիդացման» գաղափարը, որտեղ վերականգնվող էներգիայի տարբեր տեխնոլոգիաներ և համակարգեր միավորվում են նույն համակարգում:
Անցյալ շաբաթ հրապարակված մեկնաբանություններում EDP-ի գործադիր տնօրեն Միգել Ստիլվել դ'Անդրադեն ասել է, որ «հիբրիդացման շեշտադրումը, որը միավորում է ջրից, արևից և քամուց ստացվող էներգիան տրամաբանական ուղի է դեպի առաջընթաց»:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...