Հայ ծանրորդները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունում
Հայաստանի ծանրամարտի պատանեկան և Մ15 տարեկանների հավաքականները հաջող են հանդես եկել Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի արդյունքով նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Գերատեսչությունից հայտնում են, որ մրցումային նախավերջին օրը Եվրոպայի պատանիների չեմպիոնի կոչումը նվաճել է 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը՝ երկամարտի 206 կգ արդյունքով: 16-ամյա մարզուհին պոկել է 91 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով փոքր արծաթե մեդալին, հրել է 115 կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ:
Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցահարթակ է դուրս եկել 96 կգ քաշային Աշոտ Մարգարյանն ու երկամարտի 287 կգ արդյունքով (159+128) դարձել բրոնզե մեդալակիր: Մարգարյանը երրորդ տեղն է զբաղեցրել նաև հրում վարժությունում՝ արժանանալով փոքր բրոնզե մեդալի (159 կգ):
Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 67 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը: Երկամարտի 254 կգ (120+134) արդյունքով նա կանգնել էր պատվո հարթակի առաջին աստիճանին: Հայ ծանրորդը պոկում վարժությունում Եվրոպայի ռեկորդ էր սահմանել ու արժանացել էր նաև երկու փոքր ոսկե մեդալի:
Եվրոպայի չեմպիոններ էին դարձել նաև Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Սերյոժա Բարսեղյանը (Մ15), իսկ Ժորա Գրիգորյանն արժանացել էր արծաթե մեդալի: Հայաստանի Մ15 տարեկանների և աղջիկների պատանեկան հավաքականները թիմային հաշվարկով զբաղեցրել են երկրորդ, իսկ տղաների պատանեկան հավաքականը՝ 3-րդ հորիզոնականը:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...