«Ժողովուրդ». Ուշագրավ զարգացումներ Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առաջիկայում Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատարանից այս օրերին զանգահարել են ՊՆ նախկին պաշտոնատար անձանց փաստաբաններին եւ հայտնել, որ որոշումը կայացված է, եւ Հակակոռուպցիոն կոմիտեն է քննելու պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուս պաշտոնատար անձանց քրեական վարույթը:
Կալանքի տակ գտնվող ԶՈւ պաշտոնատար անձինք սպասում են, թե Հակակոռուպցիոն կոմիտեն որ նորանշանակ դատավորին է մակագրելու քրեական գործը: Այս իրավիճակին զուգահեռ՝ Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Ստեփան Գալստյանը դիմել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանին՝ խնդրելով իրեն տեղափոխել հիվանդանոց առողջական խնդրի հետ կապված հետազոտման ենթարկելու: Անցել է 1,5 ամիս, սակայն ՊՈԱԿ-ը որեւէ կերպ չի արձագանքել Ստեփան Գալստյանի նամակին: Անթույլատրելի վարքագիծ:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին. Գալստյանը, սակայն, ազատության մեջ է:
Ամբողջությամբ հոդվածը`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել