Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան
Տեսանյութեր

«Շահագրգիռ ենք ավելի ընդլայնել կապերը ՀՀ-ի հետ»․ Օմսկի նահանգապետն աշխատանքային այցով Հայաստանում էր (տեսանյութ)

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրան նպաստում են կառավարությունների, տարածաշրջանների ներկայացուցիչների պարբերական փոխայցելություններն ու ակտիվ քննարկումները:

Վարչապետն ընդգծել է, որ առկա է տնտեսության, ներդրումների և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման հստակ օրակարգ, որի իրականացման ուղղությամբ երկու երկրները շարունակում են սերտորեն համագործակցել:

Ալեքսանդր Բուրկովն, ի դեպ, ՌԴ առաջին նահանգապետն է, որ հինգ տարվա ընդմիջումից հետո աշխատանքային այցով ժամանել է Հայաստան․ սա, անկասկած, վկայում է այդ մարզի և անձամբ նահանգապետի՝ Հայաստանի ու հայերի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի մասին։ 

Բուրկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ՌԴ նախագահը ևս բազմիցս նշել է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման կարևորությունը, ուստի իրենք շահագրգիռ են էլ ավելի ընդլայնելու կապերը մեր երկրի մարզերի հետ: Օմսկի նահանգապետի խոսքով՝ միջտարածաշրջանային համագործակցությունն ունի զարգացման մեծ ներուժ: Հեռանկարային են համարվել փոխգործակցությունը տնտեսության, առևտրի, արդյունաբերության, ավիահաղորդակցության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:

Հայաստան կատարած այցի շրջանակում Ալեքսանդր Բուրկովը հանդիպել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ․ կողմերը նախատեսում են համագործակցել հումանիտար ոլորտում, Օմսկի Ֆ․Մ․Դոստոևսկու անվան պետական համալսարանն (OմՊՀ) արդեն պայմանագիր է կնքել Երևանի Վ․Բրյուսովի անվան լեզվաբանական և սոցիալական գիտությունների պետհամալսարանի հետ։

ՕմՊՀ-ն մտադիր է համագործակցության պայմանագիր կնքել նաև Գավառի պետական համալսարանի հետ․

«Կրթության մասով, առաջին հերթին, խոսել ենք լեզուների վերապատրաստման մասին, այն է՝ հայոց լեզվի ուսուցումը Օմսկի նահանգում և դպրոցներում ռուսերեն դասավանդող Հայաստանի մասնագետների որակավորման բարձրացումը»,-նշել է նահանգապետ Բուրկովը և հավելել,-«Բացի այդ, քննարկել ենք ինժեներների վերապատրաստման հարցը»։

Նախարար Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել հայկական ավանդույթների և լեզվի պահպանման հարցում Օմսկում կատարված աշխատանքը։ Ալեքսանդր Բուրկովն առաջարկել է իրականացնել նաև մշակութային փոխանակման ծրագիր․

«Պատրաստ  ենք արդեն այս աշնանը Մերձիրտիշում ջերմ ընդունելություն կազմակերպել հայ արտիստներին»,-վստահեցրել է նահանգապետը։

«Հայաստանի և Օմսկ նահանգի միջև տնտեսական և հումանիտար համագործակցության հեռանկարները» խորագրով համաժողովի շրջանակում էլ հանդիպել են ՀՀ և Օմսկի մարզային իշխանությունների անդամները, բիզնես շրջանակների և կրթական հաստատությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանում ՌԴ առևտրային հարցերով ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։ Քննարկվել են համագործակցության հարցերի լայն շրջանակ, ձեռք բերվել պայմանավորվածություններ։

Աշխատանքային ծրագրի կազմակերպիչները նշել են, որ Օմսկի պատվիրակության այցը կարող է դառնալ իր տեսակի մեջ էտալոն հետագա այդպիսի հանդիպումների նախապատրաստման ժամանակ։

«Երկար տարիներ կապ ենք պահում Օմսկ նահանգի, անձամբ նահանգապետի և նրա թիմի, կառավարության և տեղի հայկական սփյուռքի հետ։ Համագործակցության հսկայական չիրացված ներուժ եմ տեսնում Հայաստանի և Օմսկի նահանգի միջև։ Նախատեսում ենք ստորագրել աշխատանքային ծրագիր՝ մարզերի միջև։ Հետագա փոխադարձ այցելությունների հույս ունենք՝ թեկուզ 3 ամիսը մեկ պարբերականությամբ, որպեսզի մեկ տարի անց ոչ թե պարզապես ինչ-որ բանի մասին խոսենք, այլ հանրայնացնենք կատարված աշխատանքի արդյունքները»,- նշել է աշխատանքային ծրագրի կազմակերպիչներից Յուրի Նավոյանը, որը ՌԴ-ում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահն է։

Հավելենք, որ «Դիալոգ»-ը բավականին մեծ աշխատանք է տանում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման, զարգացման և խորացման հարցում, հանդես բերելով այսօրինակ կարևոր նախաձեռնություններ, համագործակցության տարատեսակ ծրագրեր և այլն