«ՀՐԱՊԱՐԱԿ». Կվերադառնա՞ ընդդիմությունն ԱԺ, թե՞ ոչ
Սեպտեմբերի 12-ին կմեկնարկեն ԱԺ աշնանային նստաշրջանի աշխատանքները։ Կվերադառնա՞ ընդդիմությունն ԱԺ, թե՞ ոչ՝ հարցի պատասխանը, ինչպես ընդդիմադիր պատգամավորներն են կատակում, խիստ հարաբերական է։ «Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական պատգամավորները, ըստ ամենայնի, առաջիկայում կհայտարարեն, որ շարունակելու են միջազգային պատվիրակությունների հետ խորհրդարանական գործունեությունն ու համագործակցությունը, այսինքն՝ եթե խորհրդարանում որեւէ պետությունից պատվիրակություն հյուրընկալվի եւ ցանկություն հայտնի ընդդիմադիրների հետ հանդիպել, իրենք անպայման կգնան խորհրդարան։
Ասում են` ԱԺ-ում կլինենք նաեւ սեփական նախաձեռնությամբ, մեր օրակարգով հրավիրված ԱԺ արտահերթ նիստերի, լսումների ժամանակ: Մեր աղբյուրն ասաց, որ, այնուամենայնիվ, նախկինի պես չի լինի, երբ ՔՊ-ականների հետ որեւէ նախագծի, թեմայի շուրջ բովանդակային քննարկման էին նստում։ Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, ապա այստեղ չեն մանրամասնում տակտիկան` հրապարակային հայտնել են միայն, որ խորհրդարան կգնան միայն սեփական օրակարգով եւ վերջ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել