Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն Մարուքյան Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»
ԱՄՆ-ն 2026 և 2027 թվականներին Ուկրաինային աջակցելու համար կծախսի 800 միլիոն դոլարՀայաստանում գործատուներին կբաժանեն «բարեխիղճ» և «ոչ բարեխիղճ» խմբերի. ի՞նչ է դա ենթադրումԹոշակառուները սոված են, քանի որ պետությունը ֆինանսավորում է ռեպրեսիվ համակարգը․ Ավետիք Չալաբյան Ջերմուկում ծրագրում են մինչև 2028 թ. նոր օդանավակայան կառուցել. ծրագիր, որ քննարկվում է շուրջ 20 տարի. Hetq.amՍպերցյանը ճանաչվել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստԶելենսկին դեռ չի ծանոթացել hակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին․ ԹրամփԱնտեսված գիտություն, ձախողված պետություն․ ինչպե՞ս կառավարել գիտությունըԱյսօր Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի 8 ներկայացուցիչUcom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ գեղեցիկ փաթեթավորմամբ Փաշինյանը նոր օյիններ է մոգոնում եկեղեցու դեմ 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանը Բաքվից նավթ ու բենզին է ուզում գնել Ուկրաինայում շատ մոտ ենք հակամարտության կարգավորմանը. Թրամփի՝ Ուկրաինայի հարցով դեսպանորդԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՉինաստանը բացել է էներգիայի պահեստավորման հսկայական կենտրոն ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵրևանում և մարզերում լույս չի ինի. հասցեներԽոստացված աշխատատեղերի փոխարեն՝ աճող աղքատություն ու թանկացում
Տեսանյութեր

Միակ անձը, որ հակադրվեց Ալիևին, Ալեն Սիմոնյանն էր

Azg.am-ը գրում է.

Ղարաբաղի անկախության հռչակման 31-րդ տարեդարձի տոնակատարության մեջ հեգնական շրջադարձ է տեղի ունեցել: Սովորական իրավիճակում այս իրադարձությունը պետք է տոն լիներ՝ ապագա խոստումնալից կյանքի հեռանկարի ակնկալիքով լի: Փոխարենը,  պաշտոնական բոլոր շրջանակներում իշխում էր կատարյալ անելանելիության զգացումը՝ 44-օրյա պատերազմի պարտության ֆոնին:

Միակ անձը, որը հակադարձեց Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի այն պնդումներին, թե Ղարաբաղյան հարցը այլեւս լուծված է պատերազմի միջոցով, Հայաստանի Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն էր, որն ասաց,- «Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկվում է ներքին եւ արտաքին հարթակներում: Այն ենթակա է կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  մանդատի շրջանակներում: Այս հարցի շուրջ մյուս բոլոր քննարկումները իրականության հետ ոչ մի աղերս չունեն»:

Ստեփանակերտում հանդիսավոր արարողությանը ներկա եւ հարցազրույցի մասնակցած մարդկանցից շատերն իրենց մտահոգությունը հայտնեցին օգոստոսի 25-ին Ղարաբաղի երեք բնակավայրերի՝ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչների տարհանման համատեքստում հնարավոր էթնիկ զտումների մասին: Սակայն նրանք նաեւ ցույց տվեցին, որ անկոտրում են եւ արտահայտեցին իրենց վճռականությունը մնալու «մեր նախնիների հողում»:

Հայաստանյան լրատվամիջոցները հերթական անգամ բուռն քննարկումներ ծավալեցին՝ վերլուծելով Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու իրավական զարգացումները: Քննադատության եւ մեղադրանքների տարափ տեղաց նախորդ 31 տարիների բանակցողների հասցեին: Հարցեր հնչեցվեցին, թե արդյոք Ղարաբաղը պետք է միացվեր Հայաստանին, թե՞ ընդհանրապես անկախ հռչակվեր, եւ թե ինչու հայերը չճանաչեցին Ղարաբաղի անկախությունը՝ այսպիսով այն դարձնելով միջազգային հանրության կողմից չճանաչված սուբյեկտ:

Շատ խելացի մեկնաբաններ հասկացել են, որ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի միացյալ ուժը նենգափոխել է իրականությունը եւ առաջ է մղել կեղծ պատմությունն այն մասին, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է՝ անտեսելով պատմական եւ իրավական փաստերը:

Համեմատություններ են անցկացվել Ղարաբաղի, Արեւելյան Թիմորի, Կոսովոյի եւ Հարավային Սուդանի միջեւ, որտեղ անկախությունը կամ ինքնորոշումը շնորհվել է «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, սկզբունք՝ որի իրացման իրավունքը մերժվել է Ղարաբաղի ժողովրդի համար:

Վերջին 31 տարիների ընթացքում Հայաստանի ղեկավարությունը չի ունեցել հանգստի եւ կայունության որեւէ պահ երկու իրավական սուբյեկտների համար ողջամիտ ապագա ստեղծելու համար, իսկ ներկայիս իրավիճակը առավել շփոթեցնող է քան երբեւէ: Մինչ զբոսաշրջիկները եւ Ռուսաստանից միգրանտները հեղեղել են Երեւանը, Հայաստանի քաղաքացիները «լիզում են իրենց վերքերը» եւ մտածում իրենց օրվա ապրուստի մասին կամ ընդհանրապես ծրագրում են լքել երկիրը:

Քաղաքացիներին մշտապես անհանգիստ վիճակում պահելու համար Ադրբեջանի զինված ուժերը ամեն օր սահմանային միջադեպեր են հրահրում եւ դրանց համար մեղադրում հայկական կողմին, մինչ նրանց կառավարությունը ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ վերջինիս ստիպելով ստորագրել պարտադրված խաղաղության պայմանագիր՝ հաշվի առնելով այն, որ քաղաքական իրավիճակը կարող է փոխվել Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի անկանխատեսելի ելքից ելնելով:

Այս թոհուբոհում ի հայտ է եկել նոր ձայն՝ Ռուբեն Վարդանյանինը՝ միլիարդատեր բարեգործ, որը Հայաստանի ապագայի համար բազմաթիվ առաջադեմ գաղափարների եւ ծրագրերի հեղինակ է: Սակայն շատերը նրան կասկածանքով են վերաբերվում: Նրան մեղադրում են Հայաստանում քաղաքական հավակնություններ ունենալու մեջ եւ նրա անունը վերջերս հիշատակվում է նոր հիմնադրված «Ապրելու երկիր» կուսակցության կապակցությամբ, թեեւ նա հերքում է այդ կամ որեւէ այլ քաղաքական կուսակցության անդամակցության փաստը:

Այս անգամ նա կարեւոր որոշում է կայացրել հրաժարվելու Ռուսաստանի իր քաղաքացիությունից, իր միլիարդ դոլարի ունեցվածքը փոխանցելու ընտանիքի անդամներին եւ տեղափոխվելու Ղարաբաղ: Նա ընդունել է, որ այդ քայլը ռիսկային է, սակայն ասել է, — «Սա ճիշտ որոշում էր»:

Ղարաբաղում Վարդանյանի ծրագրերի մասին կարելի է միայն ենթադրություններ անել, սակայն կանխատեսումները բազմաթիվ են:

Մեկնաբաններից քչերն են անվերապահորեն հավատում նրա խոսքերին այն մասին, որ նա տեղափոխվել է Ղարաբաղ իր ռեսուրսները օգտագործելու եւ միջազգայնորեն միջոցներ հայթհայթելու միջոցով Ղարաբաղի ժողովրդին օգնելու նպատակով: Փոխարենը, ըստ առավել տարածված կարծիքի, նա շարունակում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուղին, որոնք Ղարաբաղը օգտագործում էին որպես տրամպլին Հայաստանում քաղաքական կարիերա ստեղծելու համար: Այժմ, երբ Ղարաբաղը պաշարված է եւ դրա ապագան անորոշ, նույն սցենարի կենսունակությունը հարցականի տակ է:

Այլ մեկնաբաններ գտնում են, որ Վարդանյանը ճարպիկ քայլ է արել հրաժարվելով իր Ռուսաստանի քաղաքացիությունից ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար: Չնայած ներկայումս նրա նկատմամբ պատժամիջոցներ չկան, նրա անունը հաճախ է հոլովվում ԱՄՆ կոնգրեսի շատ քաղաքական քննարկումներում: Բացի դրանից, 2019 թվականի մարտին Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի շրջանակներում եւ գործընկեր լրատվամիջոցների կողմից բացահայտվել է փողերի լվացման բազմամիլիարդավոր դոլարների ցանց, որը ենթադրաբար գործել է Վարդանյանին պատկանող բանկի միջոցով:

Ամեն դեպքում, շատերը, այդ թվում՝ սույն հոդվածի հեղինակը կարծում են, որ նա հնարավոր է արդեն գործարք է կնքել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը բացատրում է նրա վստահությունը այս խիզախ նախաձեռնության հարցում:

Հայաստանյան մամուլը փաստում է, որ Վարդանյանը կողմնակից է, որ Հայաստանը միանա Ռուսաստանի առաջարկած Միութենական պետությանը եւ ձեռք բերի Թաթարստանի նման կարգավիճակ: Այնուամենայնիվ, Միքայել Մելքոնյանի հետ կայացած հարցազրույցի ընթացքում վերջինս հայտարարեց, որ Հայաստանը պետք է ռազմավարական մտածողություն դրսեւորի, եւ եթե այդ սցենարն անխուսափելի է, աշխատի հնարավորինս լավագույն գործարքը կնքելու ուղղությամբ: Քանի որ երկիրը ընդհանուր առմամբ անշեղորեն ընթանում է դեպի Արեւմուտք, այս հեռանկարը քիչ հավանական է թվում: Սակայն Կովկասի բարդ քաղաքական դաշտի համատեքստում ամեն բան կարող է պատահել:

Հայերը շտապում են զրպարտել իրենց բարերարներին: Մինչ Վարդանյանի շարժառիթները կասկածի տակ դնելը կամ նրա ծրագրերը քննադատելը մենք պետք է սպասենք եւ տեսնենք՝ արդյոք նա կկատարի՞ իր բարի խոստումները:

Վարդանյանից առաջ եղել է Լեւոն Հայրապետյանի նախադեպը՝ արցախցի մի միլիարդատեր, որը կարողություն էր դիզել Ռուսաստանում եւ վերադարձել էր հայրենիք՝ օգնելու իր հայրենակիցներին: Նրա նախաձեռնություններից մեկն էր հարյուրավոր արցախցի զույգերի ամուսնության արարողության ֆինանսավորումը եւ նրանց ապագա երեխայի կրթության ապահովումը: Դա Արցախի ապագա քաղաքականությանը աջակցող ամենաուղղակի քայլն էր, քանի որ բնակչության վիճակագրությունը բանակցություններում քաղաքական հաղթաթղթերից մեկն էր: Հայրապետյանի ծրագրերը պետք է իրագործվեին կառավարության կողմից, սակայն այն չուներ դրա համար անհրաժեշտ միջոցները եւ, ինչու ոչ, նաեւ տեսլականը:

Այն ինչ տեղի ունեցավ Հայրապետյանի եւ իր ծրագրերի հետ ողբերգական էր: Մոսկվայում Ադրբեջանի իշխող շրջանակները կարողացան խաթարել նրա հեղինակությունը, խորտակել նրա ծրագրերը եւ դարձան Ռուսաստանի բանտում նրա վաղաժամ մահվան պատճառներից մեկը: Հայաստանի կառավարությունը՝ այդ ժամանակ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ցինիկ եւ ստորին լռություն պահպանեց՝ հրաժարվելով նրան փրկելու համար որեւէ քայլ ձեռնարկելուց:

Պետք է խոստովանել, որ Հայրապետյանն անխոհեմ էր եւ քաղաքականապես ոչ խելամիտ եւ այդպիսով ընկավ ծուղակը` կորցնելով իր կարողությունն ու կյանքը: Վարդանյանը, ընդհակառակը, խելացի է եւ անշուշտ շատ բան է սովորել իր նախորդի սխալներից՝ նման ծուղակներից խուսափելու համար:

Եթե հավատանք Վարդանյանի խոսքերին, ապա նա կարող է Ղարաբաղում եւ Հայաստանում, ինչպես նաեւ Սփյուռքում, որտեղ մեծ կապեր ունի, արժեքավոր շարժիչ ուժ դառնալ:

Հայաստանը եւ Ղարաբաղը հուսահատ վիճակում են եւ պետք է օգտվեն իրենց ճանապարհին առկայծող ցանկացած լույսից:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ