«Հրապարակ». ԶՊՄԿ֊ից մերժել են. քաղաքական գործընթացներից հեռու են մնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաջարանի գործող համայնքապետ Մանվել Փարամազյանը սեպտեմբերի 25-ին ընդառաջ ակտիվ քարոզարշավ է իրականացնում։ Շրջում է գրեթե բակեբակ, զրուցում բոլորի հետ։ Բանն այն է, որ նա խնդիր ունի 50+1 ստանալու։ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով՝ եթե ընտրություններից 20 օր անց համայնքում ղեկավար չի նշանակվում, ապա վարչապետին արդեն իրավասություն է վերապահված համայնքապետի ԺՊ նշանակել։
Օրենքի այս փոփոխությունն արեցին հատուկ Վանաձորի համար, որ բանտում պատանդ վերցված Մամիկոն Ասլանյանի փոխարեն կրիմինալի ներկայացուցիչ Ակային նշանակեն, բայց այսուհետ այն տարածվելու է նաեւ մյուս բոլոր համայնքների վրա․ որտեղ ՔՊ-ն իշխանությունն ընտրություններով չկարողանա վերցնել, եւ որեւէ ուժ 50+1 ձայներ չստանա, այս եղանակով տապալեն համայնքապետի ընտրությունները, 20 օր ձգեն, եւ Փաշինյանի հրամանագրով հերթական «Ական» նշանակվի ԺՊ։
Այնպես որ, եթե Փարամազյանը 50+1 չհավաքի Քաջարանում, փոքր է հավանականությունը, որ Արամ Սարգսյանի կուսակցության ցուցակով առաջադրված նախկին համայնքապետ Վարդան Գեւորգյանը կոալիցիա կկազմի նրա հետ։
Թերեւս սրանով է պայմանավորված, որ ՔՊ թեկնածու Արմեն Առաքելյանը՝ «Զապո» մականունով, Քաջարանում դեռ չի երեւում, հանրային որեւէ միջոցառման չի մասնակցում։ Նա գործարար է, հյուրանոց ունի, ապրում է Երեւանում, սակայն հաշվառված է Քաջարանում։ Որոշակի կապեր ունի ԶՊՄԿ ղեկավարության հետ։ Մեզ ասացին, որ փորձել է կոմբինատից հօգուտ իրեն հայտարարություն ստանալ, սակայն մերժել են՝ ասելով, որ քաղաքական գործընթացներից հեռու են մնում, Զապոն էլ քարոզչությունը վարում է Ֆեյսբուքում՝ հարցազրույցների, ուղերձների տեսքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027