Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Տնտեսություն

Ես կօգնեմ քեզ ծանոթանալ ֆինանսների աշխարհին․ Idram Junior՝ նոր, հեղափոխական ֆինանսական գործիք երեխաների համար

Mom&Kid էքսպո 2022 ցուցահանդես-տոնավաճառում Իդրամ ընկերությունը ներկայացրեց իր նոր հեղափոխական հավելվածը՝ Idram Junior՝ երիտասարդ օգտատերերի համար։ 

Idram Junior-ը գալիս է ծանոթացնելու Ձեր երեխային ֆինանսների հետ։ 

«Երեխաներ, ֆինանսներ, գրագիտություն»․ Idram Junior հավելվածի 3 կարևոր դերակատարներն են․ Իդրամի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Ֆինանսական գրագիտությունը պետք է փոքրուց սերմանել։ «Աշխարհը, այդ թվում նաև Հայաստանը, շարժվում են դեպի անկանխիկ վճարումներ և շատ կարևոր է երեխաներին գումար վստահել և սովորեցնել ճիշտ ծախսել այն, կառավարել իր գումարները և օգտվել նորագույն տեխնոլոգիաներից։ Idram Junior-ը գալիս է լրացնելու այդ բացը և մեր երեխաներին հնարավորություն տալու սովորել պատասխանատու և գրագետ ծախսել», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Այսպես, Idram Junior հավելվածով երիտասարդ օգտատերերը կարող են կատարել անհպում QR-վճարումներ բոլոր այն կետերում, որտեղ առկա է Իդրամով վճարման հնարավորություն։

Idram Junior հավելվածը դեռևս փորձարկման փուլ պիտի անցնի․ այս պահի դրությամբ հավելվածի հիմնական գործառույթներն են՝

  • անհպում QR-վճարումների կատարումը, 
  • փոխանցումների ստացումը ընտանիքի անդամներից,
  • փոխանցումների կատարումը ընտանիքի անդամների Իդրամ հաշիվներին,
  • հավելվածի ծառայությունների դաշտից հեռախոսահամարի լիցքավորումը․ 

Ընդ որում՝ ապահովության համար այս փուլում փոխանցումներ երեխան կարող է ստանալ միայն ընտանիքի անդամներից։

 Իդրամ ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ապահովության համար այս փուլում փոխանցումներ երեխան կարող է ստանալ միայն ընտանիքի անդամներից։ «Առհասարակ, Idram Junior-ն ունենալու է պաշտպանվածության բարձր մակարդակ․ մասնավորապես՝ բացի անվտանգային բոլոր նորմերից, քանի որ գործ ունենք երեխաների հետ, հավելվածն ունենալու է ծնողական վերահսկողության ֆունկցիոնալ՝ գրանցումից մինչև հավելվածի կիրառումը․ ծնողը նաև կկարողանա հետևել երեխայի ծախսերին գործարքների պատմության միջոցով»։

Idram Junior-ից օգտվելով՝ Ձեր երեխան՝

  • Կունենա ինքնուրույնություն և պատասխանատվություն ֆինանսների տնօրինման մեջ,
  • Փոքրուց կսովորի կատարել անկանխիկ վճարումներ:

 Ծնողները․

  • Ցանկացած պահին կկարողանան գումար փոխանցել երեխային
  • Վերահսկել նրա ծախսերը, 
  • Հետևել գործարքների պատմությանը։

Idram Junior հավելվածը հասանելի կլինի առաջիկա ամիսներին․ առայժմ այն հասանելի է միայն թեստավորողների խմբի համար։

Սպասե՛ք լավ նորությունների։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ