Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»
Հասարակություն

«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն այսօր բողոքի ակցիա կազմակերպեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց

«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն այսօր բողոքի ակցիա կազմակերպեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց, որի ընթացքում աշխատակազմին հանձնվեց մեր պահանջները՝ վերջ դնել Արցախի բնակչության նկատմամբ կիրառվող էթնիկ զտմանը, գործուն միջոցներով պաշտպանել նրանց հիմնարար մարդկային իրավունքները, և անմիջական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերացնելու Արցախի ապօրինի պաշարումը։
 
ՄԱԿ-ի գրասենյակ ներկայացված նամակը ստորև․
 
Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղար պարոն Անտոնիու Գուտյերեշին,
 
ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական տիկին Ալիս Ուաիրիմու Նդերիտուին,
 
ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների հանձնակատար պարոն Ֆոլկեր Տյուրկին
ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի գրասենյակին,
 
ՄԱԿ-ի քաղաքական և խաղաղապահպանության հարցերի դեպարտամենտի ղեկավար տիկին Ռոզմարի ԴիԿարլոյին,
 
ՄԱԿ-ի Հայաստանում Ռեզիդենտ կոորդինատոր տիկին Քրիստին Վեգլանդին
ՄԱԿ-ի անդամ պետությունների՝ Կազմակերպությունում հավատարմագրված ներկայացուցիչներին,
 
Մենք Միավորված Ազգերի Կազմակերպության համահիմնադիր ժողովրդի ներկայացուցիչներն ենք, ժառանգներն ենք այն մարդկանց, ովքեր 1945թ․-ին հիմնեցին այս հեղինակավոր կազմակերպությունը, որպեսզի գալիք սերունդներին ետ պահեն պատերազմի արհավիրքներից և վերահաստատեն հավատը մարդու հիմնարար իրավունքների հանդեպ։ Այսօր մենք ձեզ ենք դիմում մարդու հիմնարար այն իրավունքներն ապահովելու հորդորով, որոնք տեղ են գտել ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մեջ, ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի մեջ և միջազգային հիմնարար այլ փաստաթղթերում։
 
Արցախում (Լեռնային Ղարաբաղ) 120 հազար քաղաքացիներ այսօր ցեղասպանման եզրին է կանգնած։ Արդրբեջանը, որտեղ իշխում է տոտալիտարիզմը, որտեղ ավելի քան երեսուն տարի դինաստիական կարգեր են հաստատված, որտեղ բանտերը լցված են իրենց իրավունքների ու ազատությունների համար պայքարող մարդկանցով, բնապահպանական միջոցառման կեղծ քողի տակ փակել է 120 հազար մարդու կյանքի ճանապարհը։ Արցախում մարդիկ զրկված են, ազատ տեղաշարժի բնական ու անկապտելի իրավունքից, և անկարող են հոգալ իրենց հիմնարար կարիքները։ Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, պաշտոնական Բաքուն փակել է նաև Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատարը և մարդկանց թողել առանց ջեռուցման՝ ցուրտ ձմռան պայմաններում։ Հիվանդանոցները, դպրոցները, բնակելի տները զրկված են ջեռուցումից, ընդ որում նոր ագրեսիայի սպառնալիքի տակ։
 
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
 
Միավորված Ազգերի Կազմակերպությունն ունի էթնիկ զտումը, ցեղասպանությունը կանխարգելելու, մարդու հիմնարար իրավունքների իրացումն ապահովելու բազմաթիվ գործիքներ՝ դիվանագիտական, քաղաքական, ռազմական և այլն։ Մենք համոզված ենք, որ հումանիտար աղետի առջև կանգնած 120 հազար մարդու ճակատագիրն առավել, քան արժանի է Անվտանգության խորհրդի բանաձևմանը, Գլխավոր քարտուղարի գնահատականին, Ցեղասպանության կանխման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի կողմից՝ իր լիազորություններից բխող գործողությունների ձեռնարկմանը։
 
Արցախի ժողովրդի դեմ իրականացվող պաշտոնական Բաքվի գործողությունները հանցագործություն են մարդկության դեմ՝ բառիս բուն և իրավական իմաստներով։ Այսպես, Միջազգային քրեական դատարանի հիմնադրման 1998թ․ Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածով «մարդկության հանդեպ հանցագործություն» են որակվում մի շարք գործողություններ, որոնցից են դեպորտացիան և մարդկանց բռնի տեղահանումը։ Ակնհայտ է, որ Բաքվի գործողությունները նպատակ են հետապնդում բռնությամբ տեղահանել Արցախի ժողովրդին․ սա Ադրբեջանի կողմից բազմիցս կիրառված պրակտիկա է խորհրդային տարիներին՝ Նախիջևանում, 1988-92 թվականներին՝ Բաքվում, Կիրովաբադում, խորհրդային Ադրբեջանի այլ քաղաքներում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ու Շահումյանի շրջանի բազմաթիվ բնակավայրերում։
 
Արցախի ժողովրդի դեմ պաշտոնական Բաքվի գործողությունները նաև էթնիկ զտումներ են՝ սահմանված նախկին Հարավսլավիայում ՄԱԿ-ի փորձագետների հանձնաժողովի կազմած միջանկյալ և ամփոփիչ զեկույցներով՝ «բռնի և ահաբեկման գործողությունների միջոցով էթնիկ կամ կրոնական խմբին ստիպելը՝ լքել իր բնակության աշխարհագրական վայրը (a purposeful policy designed by one ethnic or religious group to remove by violent and terror-inspiring means the civilian population of another ethnic or religious group from certain geographic areas)»։
 
ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ցեղասպանություն է համարվում «որևէ խմբի համար դիտավորյալ այնպիսի պայմանների ստեղծումը, որի նպատակն է նրա մասնակի կամ լիակատար ոչնչացումը»։ Այն պայմանները, որոնք պաշտոնական Բաքուն այսօր ստեղծել է Արցախի ժողովրդի համար՝ ենթարկելով ռազմական, էներգետիկ շրջափակման ու ստեղծելով հումանիտար աղետ, ցեղասպանության ակնհայտ դրսևորումներ են։
 
Հաշվի առնելով վերոնշյալը, կոչ ենք անում Միավորված Ազգերի Կազմակերպությանը՝ ձեռք առնել իր իրավասության ներքո գտնվող բոլոր միջոցները, ներառյալ՝
 
• Ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգ կյանքի իրավունքը,
 
• Դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ,
 
• Դատապարտել հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված շարունակական սադրանքները,
 
• Արցախում բացել ՄԱԿ-ի ներկայացուցչություն,
 
• Ձեռք առնել ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի «Դաժան հանցագործությունների վերլուծության շրջանակ» փաստաթղթով նախատեսված և իր լիազորություններից բխող այլ գործողություններ՝ ներառյալ վաղ նախազգուշացումը (Early warning), իրազեկման բարձրացումը (Rising awareness), պաշտպանելու պատասխանատվության առաջքաշումը (Advancing responsibility to protect implementation)։
 
«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբ