Թուրքիայում արևային էներգետիկայի հզորությունը կաճի մինչև 500 տոկոսով
Թուրքիայում արևային էներգետիկայի հզորությունը կաճի մինչև 500 տոկոսով։ Թուրքիան մտադիր է մինչև 2035 թվականը ավելացնել իր արևային էներգետիկային ստացած հզորությունները 500 տոկոսով։ Առաջիկա 12 տարվա ընթացքում Թուրքիան ծրագրում է 53 գիգավատ էլեկտրականություն արտադրել արևային էներգիայի շնորհիվ։
Եթե 2020 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 5, 67 գիգավատ, ապա ընդամենը 15 տարում աճն ահռելի է լինելու։ «Անադոլու» գործակալությանը Թուրքիայի էներգետիկայի նախարարությունից ներկայացրել են ազգային էներգետիկ պլանը, համաձայն որի մինչև 2053 թվականը նախատեսվում է զրոյական արտանետումների հասնել, իսկ մինչև 2035 թվականը լուրջ գործողություններ է իրականացվելու այդ ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ մինչև 2035 թվականը Թուրքիայի ընդհանուր էներգետիկ հզորությունների 16,5 տոկոսը կկազմի արևային էներգետիկան, 17,7 տոկոսը ՝ քամու էներգետիկան, 11,1 տոկոսը՝ ատոմային էներգիան։ Մնացած մասը կմշակվի հիդրոէլեկտրակայանների և այլ աղբյուրների միջոցով։ Ամենամեծ աճը,ինչպես և կանխատեսվում էր, նախատեսված է արևային էներգետիկային։ 2022 թվականի նոյեմբերին Թուրքիային հաջողվել է հասնել մինչև 9,32 գեգավատ էներգիայի արտադրության։ 2035 թվականին այդ թիվը պետք է հասնաի 52, 9 գիգավատի։
Թուրքական իշխանությունները, որոնք կարծես թե որևէ խնդիր չունեն հիդրոէլեկտրակայանների միջոցով էներգիա ստանալու, ինչպես նաև ծրագրում են Եվրոպայի համար գազային հաբ դառնալ, առավելապես շահագրգռված են սեփական բնակչության առողջության և ծախսերի կրճատման հարցերով, ուստի և մտադիր են մի քանի անգամ ավելացնել արևային էներգետիկայի բաժինը։
Նույնիսկ մեր թշնամին է հասկանում արևային էներգիայի կարևորությունը սեփական երկրի և տնտեսության համար, մինչդեռ Հայաստանում նույնիսկ համապատասխան լուրջ գործողություններ չեն իրականացվում արևային էներգետիկայի ռազմավարական զարգացման ուղղությամբ, թեև այդ ոլորտը գրեթե դարձել է հիմնական հեռանկարայինը Հայաստանի տնտեսության համար։
Մեր երկրում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և տեսանելի ապագայում որևէ լուրջ առաջխաղացում չի նախանշվում։
Սոնա Գասպարյան




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»