Տարեսկզբից ի վեր երկրորդ անգամ Կոնվերս Բանկը մրցանակ է ստացել
Կոնվերս Բանկի գործունեությունը հերթական անգամ բարձր գնահատական է ստացել միջազգային գործընկեր կառույցի կողմից: 2022թ-ի գործունեության արդյունքով Բանկն արժանացել է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի Visa Direct մրցանակին: Այն Բանկին է շնորհվել Visa վճարային քարտերով «Քարտից քարտ» փոխանցումների քանակական աճի, արագության, անընդհատության ու որակի համար:
Visa Direct-ը տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս իրական ժամանակում իրականացնել ապահով փոխանցումներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկիր: Փոխանցման գործընթացը պարզ է. դրա համար բավարար է մուտք գործել Converse Mobile հավելվածի «Փոխանցումներ» բաժին, ընտրել «Փոխանցում քարտին» և հետևել քայլերին: Փոխանցում հնարավոր է նաև Բանկի Առցանց վճարումների հարթակով և մասնաճյուղային ցանցում: Գումարը ստացողի քարտին մուտքագրվում է րոպեների ընթացքում:
Նշված փոխանցումներն ապահովված են ինչպես Visa համակարգի, այնպես էլ Կոնվերս Բանկի անվտանգության համակարգերով:
Կոնվերս Բանկը «Visa International» միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է 2002թ-ից: Համագործակցության շրջանակում տարբեր տարիներին իրականացվել են հաճախորդների խրախուսման տասնյակ ծրագրեր, որոնց շրջանակում Բանկի Visa քարտապանները ստացել են տարբեր արժեքավոր նվերներ: Վերջին՝ 2022թ-ի նոյեմբերին մեկնարկած ակցիայի եզրափակիչ միջոցառումը կկայանա առաջիկայում:
Մանրամասները՝ conversebank.am, 010511-2111
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»