Որդուս երեկվա հայտարարությունից հետո ես ստացել եմ բազմաթիվ զանգեր. Ռոզա Ծառուկյան
Ռոզա Ծառուկյանը հայտարարություն է տարածել. «Որդուս երեկվա հայտարարությունից հետո (շրջափակման պայմաններում Արցախում ծնված երեխաներին աջակցելու մասին) ես ստացել եմ բազմաթիվ զանգեր, ծանոթ-անծանոթ մարդկանցից շնորհակալության, բարի խոսքեր։ Ես ինքս բոլորին ուզում եմ շնորհակալություն հայտնել ու կիսվել իմ ապրումներով։
Ես ապրել ու մեծացել եմ Խորհրդային Միությունում, ու մենք շատ լավ գիտեինք Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Լենինգրադի բլոկադայի մասին։ Գուցե ավելի երիտասարդ սերունդը լավ չգիտի մանրամասները, բայց դա մեծագույն աղետ էր, մեծագույն ողբերգություն։ Նույնիսկ այդ պայմաններում կազմվել են ընտանիքներ, ծնվել են երեխաներ։ Թիվը լավ չեմ հիշում, բայց խոսքը հազարների մասին էր։

Հիմա 21-րդ դարում մեր փոքր Արցախն է շրջափակման մեջ ու ամբողջ աշխարհի առաջ հերոսական պայքարի է դուրս եկել։ Արցախում այսօր ծնվող ամեն երեխա Աստծո պարգևն է, Աստծո ուղերձը մեզ ու աշխարհին։
Գագիկիս նվիրած խաչերը թող պահապան լինեն երեխաներին՝ այս դժվար պայմաններում ու ողջ կյանքում։ Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է. անկեղծ սրտով նվիրած խաչը միշտ հաջողություն է բերում։
Շրջափակման մեջ ծնված 215 հրաշք, 215 հույս։ Իմ կոչը Արցախի ու Հայաստանի բոլոր ընտանիքներին՝ ունեցեք շատ երեխաներ։ Մենք կհաղթենք այդպես։
Աստված պահապա՛ն բոլորին»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան