Գիրք կարդալը լավագույն սովորությունն է, որ մենք կարող ենք և պետք է զարգացնենք մեր հասարակության մեջ․ Մանե Թանդիլյան (Տեսանյութ)
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է գիրք կարդալու կարևորության մասին նրա զրույցը։
«Ես պարտական եմ գրքերին, որովհետև դրանց շնորհիվ են ձևավորվել իմ աշխարհայացքը, իմ ինքնաճանաչողությունն ու ինքնուրույնությունը։
Գրքերի հանդեպ մեծ սիրո համար ես հայրիկիս եմ պարտական, որովհետև յուրաքանչյուր հարցիս ի պատասխան՝ նա միշտ որևէ նոր գիրք էր խորհուրդ տալիս կարդալ, ասելով, որ այդկերպ ես կունենամ իմ սեփական կարծիքն ու դատողությունները։ Եվ նա չէր սխալվում։
Այդպես էլ մենք ենք պարտավոր մեր երեխաների մեջ սերմանել ու ամենօրյա աշխատանքով մեծացնել այդ սերն առ գրքեր, գրականություն և կրթություն։
Գիրք կարդալը լավագույն սովորությունն է, որ մենք կարող ենք և պետք է զարգացնենք մեր հասարակության մեջ»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում․




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան