Հանքարդյուանբերությունը 200 մլրդ դրամի եկամուտ է ապահովել պետական բյուջե. այն աննախադեպ է. Ջհանյան
Փետրվարի 21-ին տեղի ունեցավ Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի ասուլիսը, որը կազմակերպել էին համատեղ Տնտեսական լրագրողների ակումբը և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։ Ասուլիսի ընթացքում ամփոփվեց անցած տարին, խոսվեց ոլորտի խնդիրների և ընթացիկ տարվանից սպասելիքների մասին, շոշափվեցին մի շարք խնդիրներ, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտի դերը Հայաստանի տնտեսության մեջ և ադրբեջանական փսեվդո-բնապահպանությունը։
Վարդան Ջհանյանը կարևոր արձանագրումներ արեց. «Հանքարդյուանբերությունը 200 մլրդ դրամի եկամուտ է ապահովել պետական բյուջե: Այն աննախադեպ է և դժվար է լինելու այդ ցուցանիշը պահպանվել: Անցյալ տարվա որոշ եկամուտներ՝ տուրքերի և այլնի, մասով այս տարի չի գործելու: Անցյալ տարի վճարվել են տուրքեր նախանցած տարվա բարձր տուրքերի հաշվարկով, երբ պղինձը 9500-ի էր հասնում: Այսպիսի աննախադեպ մուտքեր 2023թ-ի համար չենք կանխատեսում, բայց սպսում ենք, որ հաջորդ տարիներին այդ մուտքերը արտադրողականության հետ կաճեն: Հիմա ոլորտի ծախսային մասն ավելացել է, իսկ շահութաբերությունն էլ նվազել է: Բնականաբար հարկերը հաշվարկվում են շահութաբերությունից, եկամուտներից՝ դրա պատճառով էլ նվազում է տեղի ունենալու: Ըստ Հարկային օրենսգրքի՝ վճարումներն արվում են ավանսներով, որը հաշվվում է նախորդ տարվա ֆինասկան հոսքերի հիման վրա»:
Նկարտենք, որ 2022թ ապրիլի 29-ին շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր: Նախագծի կարգավորման առարկան ռոյալթիի հարկման համակարգն էր: Ակնկալվում է՝
1) ձևավորել հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն և կանխատեսելի հարկային միջավայր, որը նաև կապահովի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մրցունակությունը միջազգային շուկաներում, կնպաստի ոլորտի ներդրումային գրավչության բարձրացմանը,
2) մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը դարձնել առավել արդարացի և տնտեսագիտական տեսանկյունից առավել հիմնավորված,
3) մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը դարձնել մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ՝ դրանով իսկ մետաղների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովելով լրացուցիչ հարկային եկամուտներ։
Նախագծի ազդեցությունը բնականաբար տեսանելի կլինի 2023թ-ին:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան