ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում: Բոլոր գործարքներն իրականացվում են ազգային արժույթով՝ ՀՀ դրամով։ Մեկ օրվա ընթացքում գործարքների քանակը սահմանափակված չէ։
Հայփոստի փոստային բաժանմունքներում ընթացիկ հաշիվը, քարտը կամ ավանդը համալրելու համար հաճախորդը պետք է նշի միայն քարտային, բանկային հաշվեհամար կամ ավանդային պայմանագրի կոդ, իսկ վարկ վճարելու համար՝ վարկի կոդ: Բոլոր բանկային գործառնությունները կատարվում են ակնթարթորեն՝ համաձայն աշխատանքային գրաֆիկի: Փոխանցման գումարը կազմում է 1000 ՀՀ դրամից մինչև 400 հազ․ ՀՀ դրամ:
«Բանկի համար առաջնահերթ է ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոդուկտների և ծառայությունների հասանելիությունը և օգտագործման պարզությունը: Այդ նպատակով մենք մշտապես բարելավում ենք մեր հեռահար ծառայությունների և մասնաճյուղերում ֆիզիկապես սպասարկվելու հնարավորությունները: Փոստային կապի ազգային օպերատորի հետ մեր համագործակցությունը բնակչությանը հնարավորություն կտա ընտրել բանկի հետ համագործակցելու ամենահարմար ձևաչափերը: Ծառայությունը հատկապես օգտակար կլինի նոսր բնակեցված տարածքների հաճախորդների համար, որտեղ չկան բանկի մասնաճյուղեր կամ ցանցին միանալու հնարավորություն՝ օնլայն բանկից օգտվելու համար» ,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:
Նոր ծառայության մասին ավելին կարող եք իմանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ բանկի կոնտակտային կենտրոնում՝ 8787 հեռախոսահամարով, ինչպես նաև Հայփոստի պաշտոնական կայքում կամ զանգահարելով 010514514 հեռախոսահամարով։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»