«Ազգի փրկիչների» շարքերը խտանում են... ընտրությունից ընտրություն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ժամանակակից Հայաստանում ի՞նչն է առատ: Այո, իրենք իրենց «ազգի փրկիչներ» համարողներն ամենից առաջ ու ամենից հաճախ հանդիպող երևույթն են, առնվազն «քաղաքական» համարվող դաշտում: «Փրկիչների» պակաս չկա: Թեպետ... որպես կանոն՝ ընտրությունից ընտրություն: Օրերս Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել է «Միացյալ Հայաստան» անունով կուսակցությունը՝ ի դեմս իր նախագահ Երվանդ Թարվերդյանի, որը 10 տարվա մեջ 40 հազար դոլարով տուն-տեղ ունենալու հնարավորություն է խոստանում... Դե, մասնակցում է՝ մասնակցի...
Բայց այս հայտարարությունը հիշեցրեց, որ ընդամենը մի երկու տարի առաջ՝ 2021ին, ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին նույն Երվանդ Թարվերդյանը, ի դեպ՝ գործարար, «Արարատ սննդի կոմբինատի» գլխավոր տնօրեն, ձևավորեց հիշյալ կուսակցությունն ու հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին: Բայց «Միացյալ Հայաստան» խոստումնալից անվանումով այդ կուսակցությունն այդպես էլ խորհրդարանական ընտրություններին չմասնակցեց: Համարյա 2 տարի այդքան բուռն քաղաքական վայրիվերումների ընթացքում այս կուսակցության մասին գրեթե ձայնծպտուն չկար:
Ու մեկ էլ՝ հո՛պ, 10 տարվա մեջ 40 հազար դոլարով երևանյան տունուտեղ: Համարյա ինչպես քաղաքային գործող իշխանության՝ 48 ամիսը երկու տարի է, բայց դա՝ մի կողմ: Քանի որ ընտրություններ են սպասվում, նորից բարձր հայտարարություններ են հնչում, անպայման՝ փրկչական նոտաներով: Հետևություն. եթե հարթակներում «փրկիչները» շատանում են, ուրեմն՝ շուտով ընտրություններ են «տեղալու», և՝ հակառակը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել