Ի՞նչն է նման որոշումների պատճառ դառնում, ո՞նց կարելի է այսքան չսիրել Երևանը․ Մեսրոպ Առաքելյան
Սա Երևանի քաղաքապետարանի դիմացի այգին է, որտեղով, վստահ եմ, ամեն օր անցնում են քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Քաղաքի կենտրոնում գտնվող այգին թերևս քաղաքի ամենափնթի այգիներից է, որը տարեցտարի ուղղակի վերածվում է աղբավայրի։ Սակայն, քաղաքապետարանը ամենևին էլ աչքաթող չի արել այս այգին, այլ ինտենսիվ աջակցում է հանրային տարածքում շինարարության զարգացմանը։
Այստեղ անցած տարի տրամադրվել է երկու հսկայական շինարարության թույլտվություն, որը ուղղակի հանցագործությունն է հանրային սեփականության նկատմամբ։
Բայց, կարևորը, էկրանների առաջ նկարվեք, թե ոնց եք այգիներից քանդում 90-ականներից մնացած, արդեն քարուքանդ եղած ժեշտից կրպակները ու ձեր կաբինետներում նստած այգիներում քարե հսկայական շինություններ կառուցելու թույլտվություններ տրամադրեք։
Լավ, ուզում եմ հասկանամ՝ ի՞նչն է նման որոշումների պատճառ դառնում, ո՞նց կարելի է այսքան չսիրել Երևանը։ Քանի որ ես կզարմանամ, որ պարզվի՝ քաղաքապետարանում կոռուպցիա կա, մնում է մի բան՝ ձեզ փոքր ժամանակ այգի չեն տարել ու դուք հիմա էլ վրեժ եք լուծում երեխաներից ձեր անայգի մանկության համար»,-գրել է Առաքելյանը։























«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան