ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին (WEPs) դեռևս 2022թ․-ի սեպտեմբերին՝ նշված տարում լինելով առաջինը առևտրային բանկերի շրջանում։
Ծրագիրը նպատակ ունի համայնքում, բիզնեսում և աշխատավայրում խթանել կանանց հզորացումը՝ յոթ առանցքային սկզբունքները կյանքի կոչելու միջոցով, այն է՝ ստեղծել բարձր մակարդակի կորպորատիվ առաջնորդություն գենդերային հավասարության համար, բոլոր կանանց և տղամարդականց հավասարապես վերաբերվել աշխատավայրում, հարգել և աջակցել մարդու իրավունքներին ու խտրականության բացառմանը, ապահովել բոլոր կին և տղամարդ աշխատողների առողջությունը, անվտանգությունը և բարեկեցությունը, նպաստել կանանց կրթությանը, վերապատրաստմանը և մասնագիտական զարգացմանը, իրականացնել ձեռնարկությունների ստեղծման, մատակարարման շղթայի և մարկետինգի՝ կանանց հզորացնող պրակտիկաներ, խթանել հավասարությունը համայնքային նախաձեռնությունների և իրազեկվածության բարձրացման միջոցով, չափել և հանրայնորեն զեկուցել գենդերային հավասարությանը հասնելու առաջընթացի մասին։
«Հաշվի առնելով, որ ԱրարատԲանկում արդեն իսկ կիրառվում են ՄԱԿ-ի ԿՀՍ ծրագրով սահմանված որոշ սկզբունքներ, որոնք, կարելի է ասել, ուղեցույց են, թե ինչպես հավասարապես վերաբերվել կանանց և տղամարդկանց աշխատավայրում աշխատավարձի, առաջխաղացման և այլ առումներով՝ որոշում կայացվեց միանալ Կանանց հզորացման ծրագրին և կատարելագործել այդ ուղղությունը»,- նշել է ԱրարատԲանկի Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Իզաբելա Հովհաննիսյանը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»