Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Տնտեսություն

Ի՞նչ է Գործընթացների խելացի ավտոմատացումը (ԳԽԱ/IPA)

Գրեթե բոլոր ոլորտներում արհեստական բանականությունը համարվում է ապագայի տեսլական, որը խոստանում է փոխել բիզնեսի բոլոր բաղադրիչները: Բայց ոչ բոլոր սպասումներն են արդարացվում։ Արդեն տասնամյակներ է, ինչ մենք սպասում ենք անհատական՝ մարմնի վրա կրելի թռչող համակարգերին, ինչպես նաև արհեստական բանականությամբ աշխատող բացառապես առանց վարորդ մեքենաներին, որոնք դեռևս հեռու են համատարած օգտագործմանը հասնելուց։

Այնուամենայնիվ, Գործընթացների խելացի ավտոմատացումը (ԳԽԱ/IPA) արդեն իսկ փոխում է բիզնեսների աշխատանքի վարման ձևը: Վերլուծական ընկերություններից մեկը 2022 թվականին համաշխարհային շուկան գնահատում էր 13,6 միլիարդ դոլար և ակնկալվում է, որ մինչև 2027 թվականը այն կրկնապատկվելու է: IPA-ի համընդհանուր տարածման շնորհիվ ընկերությունները սովորում են ավտոմատացնել ավելի բարձր մակարդակի գործառույթները՝ հիմնվելով ռոբոտացված գործընթացների ավտոմատացման գործիքակազմի վրա, դրանով իսկ  կարողանալով ավելի մեծ վերադարձելիություն ստանալ իրենց ներդրումներից՝ միևնույն ժամանակ մարդկանց հնարավորություն տալով զբաղվել ավելի արժեքավոր առաջադրանքներով:

Ի՞նչ է գործընթացների խելացի ավտոմատացումը (IPA)։

Գործընթացների խելացի ավտոմատացումը տեխնոլոգիական լուծում է, որը համատեղում է ռոբոտացված գործընթացների ավտոմատացումը (RPA), արհեստական բանականությունը (AI), բնական լեզվի մշակումը (NLP) և մեքենայական ուսուցումը (ML) ոչ միայն կրկնվող ու ամենօրյա առաջադրանքներ կատարելու համար, այլ նաև ժամանակի ընթացքում որոշակի առաջադրանք սովորելու հաշվին առավել արդյունավետ դառնալու համար։ Ինչպես բոլոր ավտոմատացման գործիքները, IPA-ը ձգտում է կատարել այն առաջադրանքները, որոնք սովորաբար կատարում են մարդիկ: IPA-ը կարող է համակցվել ռոբոտացված գործընթացների ավտոմատացման (RPA) և այլ գործիքների հետ՝ իրականացնելու ավտոմատացված առաջադրանքների լայն տեսականի, որոնք օգտատերերը կարող են սահմանել մեկ անգամ, իսկ այնուհետև գործարկել ժամանակացույցով կամ միջամտել այն դեպքում, երբ փոխվում են  սահմանված պայմանները:

Որո՞նք են գործընթացների խելացի ավտոմատացման (IPA) առավելությունները:

IPA լուծումների կիրառումը բիզնեսին թույլ է տալիս ավտոմատացնել աշխատանքային պրոցեսի ավելի շատ մասեր՝ թույլ տալով մարդկանց  կենտրոնանալ ավելի արժեքավոր առաջադրանքների վրա, որոնք հնարավոր չէ ավտոմատացնել: Սա հանգեցնում է ավելի արագ գործընթացների ու պարզեցված հաղորդակցության, որոնք կարող են բերել բարձր արդյունավետություն և ներդրումային եկամտաբերություն: Ըստ McKinsey-ի՝ ընկերությունները, որոնք IPA կիրառման փորձարկումներ են անում, հաճախ ունենում են 100%-ից ավելի ներդրումային վերադարձելիություն:  

Ո՞րն է տարբերությունը գործընթացների խելացի ավտոմատացման (IPA) և ռոբոտացված գործընթացների ավտոմատացման (RPA) մեջ։

Ռոբոտացված գործընթացների ավտոմատացումը (RPA) օգտագործում է ծրագրային ռոբոտներ՝ գործակցելու տարբեր համակարգերի և հավելվածների հետ և կատարելու կրկնվող, առօրյա առաջադրանքները, որոնք այլապես կծանրաբեռնեին արդեն իսկ զբաղված աշխատակիցներին: Ըստ սահմանման՝ RPA-ն աշխատում է՝ հիմնվելով կանոնների վրա, և իդեալական լուծում է՝ փոխարինելու մարդու կողմից նախապես սահմանված կանոններով կատարվող առաջադրանքներն ու գործառույթները։ RPA-ը իդեալական է  նաև համակարգված տվյալների մշակման համար:

IPA-ն ապահովում է գործընթացների ավտոմատացման ավելի բարձր մակարդակ՝ բարդ խնդիրներ լուծելու ունակությամբ: IPA-ն ավելի ճկուն է առաջադրանքներ կատարելիս, կարող է մշակել չհամակարգված տվյալներ, ինչպես նաև անել դատողություններ կամ վերլուծություններ առաջադրանքն ավարտին հասցնելու համար: IPA-ի կիրառության տարածմանը զուգահեռ՝ գործընթացներն ավելի արդյունավետ կդառնան:

IPA-ը ներառում է RPA գործիքներ, որոնք կարող են համատեղ կիրառվել գործընթացի ամբողջական ավտոմատացման համար՝ օգտագործելով յուրաքանչյուրի ուժեղ կողմերը:

Որո՞նք են գործընթացների խելացի ավտոմատացման օրինակները:

Կազմակերպությունները մշակում են փաստաթղթերի մեծ ծավալներ, որոնք պետք է հավաքվեն, տեսակավորվեն և ուղարկվեն համապատասխան բաժիններ: Գործընթացների խելացի ավտոմատացումը կարող է ճանաչել և առանձնացնել փաստաթղթերի հիմնական տեսակները (հաշիվներ, պատվերներ, ձևաթղթեր և այլն) և ոչ միայն ուղղորդել համապատասխան բաժիններ, այլև դուրս հանել անհրաժեշտ տվյալները (հաշիվների ընդհանուր գումարը, պատվերի տարրերը), որոնք այնուհետև մշակվում են RPA գործընթացներով։ Դրա օրինակներից են հիփոթեքային վարկավորման մշակումը բանկային ոլորտում, հաշիվ-ապրանքագրերի մշակումը հաշվապահական ծրագրերում, առողջության և այլ ապահովագրական հատուցումների հայցադիմումների մշակումը, մաքսային հայտարարագրերը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում:

Որտե՞ղ կարող է օգնել գործընթացների խելացի ավտոմատացումը:

IPA-ը կարող է բերել բիզնես գործընթացների ավելի մեծ արտադրողականության և արդյունավետության ցանկացած տեղ, ուր RPA-ն արդեն իսկ գործարկված է: IPA լուծումներն աշխատում են ավտոմատացնել ավելի մեծ թվով գործընթացներ և գործընթացների ավելի բարձր մակարդակներ՝ աշխատանքային հոսքի շրջանակներում՝ կատարելով այնպիսի առաջադրանքներ, որոնք նախկինում անում էին մարդիկ: Այն ընկերությունները, որոնք նախատեսում են իրենց գործընթացներում կիրառել արհեստական բանականության գործիքներ պետք է հաշվի առնեն, որ կայուն և վստահելի RPA լուծում ունենալը պարտադիր նախապայման է՝ աշխատանքային գործընթացների ավելի բարձր մակարդակի ավտոմատացման համար։ 

Հոդվածը թարգմանվել է Fortra.com կայքից։ Անգլերեն տարբերակի հղումը՝ https://www.fortra.com/resources/articles/what-intelligent-process-automation-ipa 

Fortra-ն ունի Կիբերանվտանգության և Ավտոմատացման ոլորտում 40 տարվա մասնագիտական փորձառություն, 3500-ից ավելի աշխատակից և 30,000-ից ավելի հաճախորդ, որոնց թվում են աշխարհի մի շարք խոշորագույն ընկերություններ։ FORTRA-յի հայաստանյան գրասենյակում այսօր 140-ից ավելի բարձրակարգ մասնագետ է աշխատում, ովքեր միջազգային գործընկերների հետ միասին իրենց արժեքավոր ներդրումն են ունենում ընկերության կողմից մշակվող գրեթե բոլոր ծառայություններում ու պրոյեկտներում։

Fortra-ի թիմին միանալու հնարավորությունների, ինչպես նաև կիբերանվտանգության և ավտոմատացման ոլորտների մասին ավելին իմանալու համար կարող եք հետևել Լինքդինյան էջին՝ https://www.linkedin.com/showcase/fortra-armenia/