Բեռլինի բնակիչները կկարողանան պարգև ստանալ «մաքուր» էներգիայի համար
24.kz-ն գրում է, որ Բեռլինի բնակիչները կկարողանան պարգև ստանալ «մաքուր» էներգիայի համար։ Նրանք, ովքեր կորոշեն իրենց պատշգամբներում տեղադրել արևային մարտկոցներ, կստանան 500 եվրո պետական սուբսիդավորում։ Թույլատրվում է ձեռք բերել ոչ ավելի, քան երկու մոդուլ՝ մինչև 600 վտ հզորությամբ։ Այդ տեղադրված հզորությունը չի օգնի սպառումը 100%-ով փոխհատուցել, սակայն, ըստ մասնագետների, այն թույլ կտա արտադրել փոքր ընտանիքի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մեկ հինգերորդ մասը: Իսկ չօգտագործված էներգիան կօգնի նվազեցնել կոմունալ վճարումները: Քաղաքական գործիչները ակնկալում են, որ գաղափարը կհաջողվի բնակիչների շրջանում և ակնկալում են արևային էներգիայի մասնաբաժինը քաղաքի հաշվեկշռում հասցնել 25%-ի: Նախագծին սկզբնական փուլում հատկացվել է 7 մլն եվրո։ Արևային վահանակներ տեղադրող ընկերության ներկայացուցիչ Իվան Վիբե.- «Անցյալ տարի պահանջարկը շատ է աճել՝ 300-400%-ով: Մարդիկ ակտիվորեն հետաքրքրված են արևային մարտկոցներով։ Նրանք ցանկանում են լինել ինքնավար և, իհարկե, ցանկանում են խնայել էլեկտրաէներգիան և պատրաստ լինել նոր էներգետիկ ճգնաժամի դեպքում։ Ֆոտովոլտային կայանները կարող են տնտեսել տնային տնտեսություններին էլեկտրաէներգիայի արժեքի 50%-ից մինչև 75%-ը: Միջին հաշվով, մեր արևային պանելները կարող են գործել մինչև 50 տարի և ունենալ 30 տարվա երաշխիք»:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան