Կայացավ Հայ գործարարների ասոցիացիայի և Հոնկոնգի առևտրի զարգացման խորհրդի (HKTDC) համատեղ միջոցառումը
Հայ գործարարների ասոցիացիան և Հոնկոնգի առևտրի զարգացման խորհուրդը (HKTDC) մարտի 13-ին Երևանում անցկացրեցին «Հայաստան և Հոնկոնգ. բիզնես հնարավորություններն ու հեռանկարները 2023 թվականին» թեմայով հանդիպում։
Միջոցառումը բացեց և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կից «Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավագյանը՝ կարևորելով նման ֆորմատի միջոցառումների նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման համար։
Միջոցառման ընթացքում Հոնկոնգի առևտրի զարգացման խորհրդի (HKTDC) ռեգիոնալ ղեկավար Լեոնիդ Օռլովը շուրջ 100 գործարարներին ներկայացրեց Հոնկոնգի բիզնես հնարավորությունները, ինչպես նաև HKTDC գործունեությունը՝ Հոնկոնգում անցկացվող այս տարվա ցուցահանդեսները, խորհրդի ծրագրերը, ծառայությունները և նախաձեռնությունները։
Այն գործարարները, ովքեր հետաքրքրված են Հոնկոնգի շուկայով և ցանկանում են մասնակցել այս տարի այնտեղ կայանալիք ցուցահանդեսներին, կարող են դիմել Հայ գործարարների ասոցիացա հետևյալ հեռախոսահամարով՝ 055810101։
Հանդիպման շրջանակներում Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Գումաշյանը ներկայացրեց կառույցի գործունեության հիմնական ուղղությունները և գալիք ծրագրերը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան