Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես երևում է, Երևանի քաղաքապետարանի, ներողություն՝ փոխքաղաքապետարանի վրա, ժողովրդական լեզվով ասած, «անեծք» կա: Նախ՝ ձերբակալվում, կալանավորվում է քաղաքապետի տեղակալներից մեկը, ճիշտ է՝ քաղաքապետարանի գործունեության հետ չկապված գործով: Հետո էլ՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի փաստը: Ի դեպ, մեր տեղեկություններով, հրաժարականի հիմնական պատճառը շահերի բախումն է: Ընդ որում՝ ոչ միայն միջանձնային, այլև «աշխատանքային»՝ որոշակի ֆինանսանյութական հետաքրքրությունների շրջանակներում:
Մենք արդեն գրել ենք, որ թեպետ վերջնական որոշում չկա, բայց, ամենայն հավանականությամբ, Երևանի ավագանու արտահերթ ընտրություն չի լինի, ՔՊ-ն հերթական ժամանակավոր քաղաքապետ կընտրի, որը, վստահ են, ավելի հանդուրժող կլինի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ըստ էության քաղաքապետության փաստին: Այս ամենից զատ, կարծես, հիմա էլ նոր սկանդալ է հասունանում «առերևույթ վնաս պատճառելու» թեմայով: Մասնավորաբար, օրերս «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքել յանը գրառում է կատարել՝ կապված Երևանի քաղաքապետարանի կողմից 2021 թ. գնված 161 հատ չինական Zhongtong bus, LCK6860HGN մակնիշի ավտոբուսների հետ:
Քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Zhongtong Bus» ընկերության հետ, որտեղ մեկ ավտոբուսի արժեքը 44 720 000 դրամ է։ Նշվում է, որ նույն ընկերությունից նույն մակնիշի 150 ավտոբուս է գնվել 2022 թ.-ին՝ կնքելով պայմանագիր՝ մեկ ավտոբուսի արժեքը 44 249 499 դրամով։ Երկու պայմանագրերը գրեթե նույնաբովանդակ են, պարունակում են ավտոբուսների նույն հիմնական տեխնիկական բնութագրերը։ Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ Առաքել յանը մանրամասն հաշվարկներ է ներկայացրել, որոնց արդյունքում հրավիրել է իրավապահ մարմինների ուշադրությունը՝ Հայաստանի Հանրապետության կամ Երևանի բյուջեին մոտ 1,4 մլրդ դրամի առերևույթ վնաս պատճառելու փաստի վրա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել