Չինաստանի Շանսի լեռը վերածվել է տեխնոլոգիական հրաշքի
Չինաստանի Շանսի լեռը վերածվել է տեխնոլոգիական հրաշքի։ 81 կմ երկարությամբ արևային էլեկտրակայանը տարածվում է լեռան գրեթե ամբողջ տարածքով և ապացուցում Չինաստանի հավատարմությունը կանաչ էներգիայի աղբյուրների աննախադեպ աճին։
Նահանգի միլիոնավոր բնակարանային տնտեսություններ այլևս կարող են հանգիստ լինել իրենց էներգիայի համար։ 80 կիլոմետրանոց կայանը ունակ է մինչև 4 միլիոն տնտեսությունների անխափան ապահովել էներգիայով ողջ տարվա ընթացքում, թեև լեռը բավականին բարձր է և ցուրտ, սակայն արևային վահանակներն այնպես են տեղադրվել, որ տարվա գրեթե բոլոր եղանակներին և կլիմայական պայմաններում արևային էներգիայի արտադրության հոսքը չի դադարում։
Արեգակնային հզորությունների արագ ընդլայնման շնորիվ Չինաստանը դարձել է աշխարհում արևային էներգիայի ամենամեծ արտադրողը, իսկ սարքավորումների և վահանակների արտադրությամբ Չինաստանը գրեթե մենաշնորհ է ձևակերպել ողջ աշխարհում, նույնիսկ Միացյալ նահանգները ստիպված են մեծ քանակությամբ վահանակներ և սարքավորումներ գնել Չինաստանից, քանի որ չեն կարողանում ապահովել իրենց անհրաժեշտ կարիքները, իսկ Չինաստանը ոչ միայն ապահովում է սեփական երկրի բոլոր կարիքները, այլև պատրաստ է վահանակներ և մարտկոցներ առաքել աշխարհի երկրների մեծ մասին։
Հայաստանը արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը», մեր երկիրը ևս բարձր լեռնային երկիր է և հարկավոր է օգտագործել այդ հանգամանքը արևային էներգիայի կայաններ կառուցելու համար։ Կարևորը, սակայն, ոչ այնքան գումարն է, որը անհրաժեշտության դեպքում հնարավոր է գտնել և սարքավորումները, այլ իշխանությունների քաղաքական կամքը և արևային էներգիան զարգացնելու ռազմավարությունը։
Սերինե Բադալյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան