Արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀԱՀ ուսանողների հետ
Ինչու՞ է կարևոր կանանց դերը հասարակական-քաղաքական կյանքում մեծացնելը, ինչու՞ նրանք էլ պետք է մասնակից դառնան որոշումների կայացման կարևոր գործընթացներում, և ի՞նչ դեր ունեն այստեղ երիտասարդները։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն օրեր առաջ այս թեմաների շուրջ է զրուցել Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողների հետ, որոնք այլ առարկաների թվում, կանանց պատմություն և հայոց պատմություն են ուսումնասիրում։
Մանե Թանդիլյանը հարազատ միջավայրում է, ինքն էլ այստեղի շրջանավարտ է և 2018 թվականին էլ արժանացել է բուհի «Պատվարժան շրջանավարտ» մրցանակին։ Կանանց դերի արժևորումը հայկական միջավայրում դարերից է գալիս։ Նրա հիշատակումն է` դեռ 12-րդ դարում Մխիթար Գոշն իր «Դատաստանագրքում» է խոսում կանանց դերի արժևորման անհրաժեշտության, հասարակությունում իրավահավասարություն ստեղծելու կարևորության մասին։
«Մխիթար Գոշն է, ի վերջո ասել՝ «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»։ Այնպես որ, կանանց դերի արժևորման դիսկուրսը մեր նախնիները վաղուց են սկսել, նրանք գնահատել են կանանց և ցանկացել են տեսնել նրանց դերակատարումը մեզանում։ Այսօր արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում»,- ասել է նա։
Մանե Թանդիլյանը նկատել է՝ առաջնորդության հատկանիշները, բնավ, սեռով պայմանավորված չեն։
«Այսօր առաջնորդության կերպարանափոխման մոդելները հենց երիտասարդներն ու կանայք են։ Դուք՝ երիտասարդներդ պետք է լինեք փոփոխություններ բերողը, դրանց կրողն ու ջատագովը, որովհետև դուք եք օժտված ռազմավարական մտածողությամբ, արագ ադապտացվելու, նորն ընդունելու, երկարաժամկետ մտածելու այլ կարողություններով»,- ասել է նա։
Նշենք, որ Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողների հետ զրույցը տեղի է ունեցել «Ժամանակակից առաջնորդություն. միտումներ և մարտահրավերներ» հանդիպումների շրջանակում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան