Արտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցեն
Riafan.ru-ն գրում է, որ արաբական Օման պետությունը ձգտում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ հատվածը։
Օմանի Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը իր թույլտվությունը տվել է OPWP ընկերությանը Ադահիլիա նահանգի Մանահ շրջանում իջազգային ներդրողների համար Manah 1 և Manah 2 արևային նախագծերը հասանելի դարձնելու համար:
Երկու կայանը նախատեսված է տարեկան 1000 մեգավատտ էներգիայի արտադրության համար։ Նրանք պետք է որպես 2050 թվականին ածխածնի զրոյական արտանետումների հասնելու ազգային ռազմավարության իրականացման մաս նպաստեն Օմանի Սուլթանությունում էլեկտրաէներգիայի արտադրության ընդլայնմանը այլընտրանքային աղբյուրներից:
Միևնույն ժամանակ, մինչև 2025 թվականը Manah 1-ի և Manah 2-ի արտադրած էներգիան կկազմի երկրում արտադրող ընդհանուր էլեկտրաէներգիայի հզորության 6,6%-ը։ Ըստ պլանների, մինչև 2030 թվականը այլընտրանքային աղբյուրների բաժինը կկազմի 30%:
Երկու նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 300 միլիոն Օմանի ռիալ (780 միլիոն դոլար): Կայանները կառուցվելու են 15 մլն քառակուսի մետր տարածքի վրա։ Դրանցում կտեղադրվի 2,082 մլն արևային մարտկոց։ Շինարարական աշխատանքները կսկսվեն 2023 թվականի երրորդ եռամսյակում և կավարտվեն 2025 թվականի կեսերին։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»