Ի՞նչ էր ակնկալում «համարձակ» սփյուռքահայ երիտասարդը՝ փողոցում Ալեն Սիմոնյանի հասցեին «դավաճան» ասելով
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և սփյուռքահայ մի երիտասարդի միջև միջադեպ է եղել, որից հետո երիտասարդին՝ ոմն Կարեն Մգրդիչյանի, բերման են ենթարկել ոստիկանություն։ Սփյուռքահայը մոտեցել է ԱԺ նախագահին, «դավաճան» ասել, վիրավորանքներ հնչեցրել, խորհրդարանի նախագահի թիկնապահներն էլ բռնել են նրան և հանձնել ոստիկանությանը։
Իրավապահները պարզել են նրա անձը, նյութեր նախապատրաստել և բաց թողել։ Ոչ ծեծել են, ոչ քաշքշել որևէ զուգարանում։ Տարօրինակը երիտասարդի պահվածքն է, որ բերման ենթարկվելուց հետո կեղծիքներ է տարածում, նեղսրտում, որ բերման են ենթարկել։
Ոչ պակաս տարօրինակ է ընդդիմադիրների պահվածքը, որոնք Ալեն Սիմոնյանին մեղադրում են հակաժողովրդավար պահվածքի մեջ։ Այդ ընդդիմադիրների իշխանության օրոք նույն այդ երիտասարդին... լավ, չասենք, թե ինչ կանեին։ Յուրաքանչյուր երկրում էլ կարող են լինել միջադեպեր, և իրավապահները, թիկնապահները, պետական պահպանության ծառայությունը պարտավոր են ադեկվատ արձագանքել, անհրաժեշտության դեպքում էլ ուժ կիրառել, ինչն այս դեպքում նույնիսկ չափազանց մեղմ է եղել։
Բոլոր երկրներում էլ մարդկանց զգալի մասը համաձայն չի լինում իշխանության քաղաքականության հետ, նրանց մեղավոր համարում ինչ-ինչ հարցերում։ Այդ երկրներում իշխանությանը փոխում են լեգիտիմ ընտրությունների միջոցով։ Քաղաքացին իր կարծիքն ու կամքը հայտնում է քվեարկության ժամանակ։ Հարց է ծագում՝ ի՞նչ էր ակնկալում «համարձակ» սփյուռքահայ երիտասարդը՝ փողոցում Ալեն Սիմոնյանի հասցեին «դավաճան» ասելով, որ իրեն շնորհակալություն կհայտնեն, գլուխը կշոյե՞ն, թե ուսին կթփթփացնեն՝ ի նշան խրախույսի։ Դժվար թե...
Կարծում եք՝ իշխանությունը «դավաճան» է, մեղավո՞ր եք համարում, պատրա՞ստ եք այդ մասին բարձրաձայնել նրա դեմքին, ուրեմն պատրաստ եղեք կրել օրենքով սահմանված պատասխանատվությունը։ Օրենքով և միմիայն օրենքով։
Կարեն Հարությունյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան