ԱՄՆ-ն ավելացնում է Չինաստանից արևային մարտկոցների ներկրումը
Rg.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ի կողմից Չինաստանից արևային մարտկոցների ներմուծումն աճել է ԱՄՆ օրենսդրության պատճառով առաջացած երկարատև դադարից հետո: Մաքուր էներգիայի նախագծերի սառեցման և կլիմայի փոփոխության բարձր ռիսկերը վտանգել են Բայդենի վարչակազմի նպատակները։ Այժմ չինական ընկերություններին, որոնց վահանակները կանգ են առել սահմանին կամ սպասում են առաքման թույլտվությանը, կարելի է մտցնել ԱՄՆ շուկա:
Խնդիրներ են առաջացել չինական Trina, Jinko և Longi Green Energy Technology ընկերությունների հետ: Նրանց բաժին է ընկնում ԱՄՆ վահանակների առաքումների մինչև մեկ երրորդը: Trina Solar Co Ltd-ն Reuters-ին հայտնել է, որ իր արևային մարտկոցների ավելի քան 900 մեգավատտները մաքսազերծվել են վերջին չորս ամսվա ընթացքում։ Ընդ որում, ապրանքների 1 տոկոսից պակասը պահվում է ստուգման համար։ Այդ քանակը բավարար է ավելի քան 150 000 տների էլեկտրասնուցման համար: Jinko Solar Holding Co Ltd-ի բեռները նույնպես բաց են թողնվում և մուտք են գործում ԱՄՆ շուկա։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսին ԱՄՆ-ն ընդունել է Ույղուրների հարկադիր աշխատանքի պաշտպանության օրենքը: Ամերիկացիները մեղադրել են արտադրողներին աշխատողների իրավունքները ոտնահարելու մեջ և պահանջել են տրամադրել բոլոր փաստաթղթերը՝ սկսած տվյալներից, թե որտեղից և երբ են ձեռք բերվել հումքը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնի գործողություններն ուղղված են համաշխարհային շուկայում Չինաստանին ճնշելուն։ Դրանք խաթարում են միջազգային առևտրի կայունությունը և խզում մատակարարման շղթաները: Հենց որ վերլուծաբանները հաշվարկեցին Բայդենի վարչակազմի նպատակների համար ֆիքսված էներգետիկ նախագծերի սառեցման կորուստները, Չինաստանից վերսկսվեց արևային մարտկոցների մատակարարումը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»