Ալբանիայում գտնվող գյուղը կդառնա էներգետիկ ինքնավար արևային մարտկոցների շնորհիվ
Albania-news.ru-ն գրում է, որ Փոքրիկ Քութա (ալբ. Kutë) գյուղը հարավային Ալբանիայում է, բնակչությունը 2000-ից քիչ է և նվազում է, գյուղը գտնվում է Վյոսա գետի երկայնքով (նաև կոչվում է Աոոս գետ և հոսում է Հունաստանի սահմանով): Տեղի բնակիչները և գյուղի հյուրերը կարող են վայելել Չիկա լեռան գեղատեսիլ տեսարանը, որը Ալբանիայի ամենաբարձրերից մեկն է: Գյուղում կա դպրոց, մի երկու խանութ, մի քանի մունիցիպալ շենք։
Ինչպես Ալբանիայի այդ հատվածի գյուղերի մեծ մասը, այդտեղի տներում էլ կա էլեկտրականություն։ Սակայն ավելի վաղ այդ ծերացող համայնքի մարդիկ մայրամուտից հետո փողոցներում քայլելու համար օգտագործում էին լապտերներ և նույնիսկ ջահեր: Սակայն վերջերս ամեն ինչ փոխվել է։ Հիմա, երբ արևը մայր է մտնում, փողոցի լույսերը վառվում են։ Ավելին, դրանց համար էլեկտրաէներգիան գալիս է բացառապես վերականգնվող աղբյուրներից։
2021 թվականին մի քանի տեղական հասարակական շենքեր համալրվել են արևային մարտկոցների մեծ զանգվածով: Այդ վահանակները ներկայումս օգտագործվում են ոչ միայն գյուղի փողոցների լուսավորության, այլ նաև տեղի բուժկետի, մշակութային կենտրոնի, դպրոցի և վարչակազմի շենքի սնուցման համար:
Ծրագիրն իրականացվել է EcoAlbania-ի կողմից ղեկավարվող և Քութայի բնակիչների աջակցությամբ իրականացվող կրաուդֆանդինգային արշավի միջոցով: Արշավը գրավել է հովանավորների լայն շրջանակ, այդ թվում նույնիսկ հագուստ արտադրող ամերիկյան հայտնի Patagonia ընկերությանը: Բավականաչափ միջոցներ են հավաքվել արևային մարտկոցների առաջին խմբաքանակը Քութա առաքելու համար:
Հաջորդ քայլը, ըստ գյուղացիների և նրանց աջակցող բնապահպանական խմբերի, Քութան լիովին էներգետիկ ինքնաբավ համայնք դարձնելն է։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան