ՔՊ-ն ուզում է ընդդիմության շարքերից իր համար ցանկալի անձանց հանձնաժողովի նախագահ ընտրել.
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդդիմությանն առաջարկել են ԱԺ տնտեսական, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր մնացած պաշտոնում թեկնածուներ առաջադրել։ Այսինքն՝ ընդդիմության շարքերից իրենց համար ցանկալի անձանց հանձնաժողովի նախագահ ընտրել։ Թե ովքեր են ՔՊ-ի նախընտրած ընդդիմադիրները, չեն հայտնել, քանի որ ընդդիմադիրները կտրականապես հրաժարվել են՝ ասելով, որ իրենք ում ուզեն, նրան էլ պետք է առաջադրեն հանձնաժողովի նախագահի թեկնածու, իսկ ՔՊ-ն պետք է հաշվի նստի դրա հետ։
Հիշեցնենք, որ վերոնշյալ հանձնաժողովների նախագահներն ընդդիմության ներկայացուցիչներն էին՝ Վահե Հակոբյանն ու Արմեն Գեւորգյանը, որոնք հրաժարվեցին նախագահի պաշտոններից, երբ անցած տարի Դիմադրության շարժման պատճառով ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանին պաշտոնանկ արեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնից։ Միայն Թագուհի Թովմասյանը պահեց հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Իշխանականների այս «մեծահոգության» պատճառը միջազգային հանրության ճնշումներն են, որոնք պահանջում են խորհրդարանում ապահովել ընդդիմության՝ օրենքով հասանելիք պաշտոնները»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել