Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում` հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ապրիլի 18-ին ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։ Այս մասին հաղորդում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
«Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ապրիլի 18-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում` հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- նշվում է հաղորդագրության մեջ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան