Shtigen Group-ը՝ հայ-լիտվական գործարար համաժողովին
Shtigen Group-ի հիմնադիր տնօրենը Վիլնյուսում մասնակցում էր հայ-լիտվական գործարար համաժողովին։ Հայկ Շեկյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակության կազմում էր։

Համաժողովի ընթացքում, որի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, համագործակցության հուշագրեր են ստորագրվել երկու երկրների բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարների և գործարարների միջև։
«Բիզնես ոլորտի ներկայացուցիչներին մեկ հարկի տակ հավաքելը կարևոր քայլ է ոչ միայն գործարար կապերի զարգացման, այլև նոր ոլորտներ բացահայտելու և զարգացնելու առումով։ Մենք պետք է կարողանանք Հայաստանի համար բիզնեսի զարգացման բազմավեկտոր ուղղություն ապահովել, որը կձգվի արևելքից արևմուտք»,-ասում է Հայկ Շեկյանը։
Համաժողովին մասնակցող հայ և լիտվացի գործարարները ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ վերականգնվող էներգետիկայից մինչև դեղագործություն և հրատարակչություն։
Շեկյանի խոսքով՝ կանաչ բիզնեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է աշխարհի տարբեր երկրներում, և նման ֆորումները լավ առիթ են՝ ծանոթանալու ոլորտի նորարարություններին և լավագույն լուծումները դիտարկել նաև Հայաստանի էներգետիկական ոլորտը զարգացնելու նպատակով։
«Մենք պետք է գիտակցենք մեր երկրի՝ Եվրասիական մայրցամաքի կենտրոնում գտնվելու կարևորությունը և ըստ այդմ՝ նոր օրակարգ սահմանենք նաև բիզնես դաշտում։ Ստեղծելով նոր գործարար կապեր, ինչպես նաև ամրացնելով արդեն իսկ հաստատվածները՝ մենք կկարողանանք թռիչքային զարգացում ապահովել այդ թվում կանաչ էներգետիկայի ոլորտում, որն առանցքային է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար»,-ասում է Շեկյանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան