«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արագացնել էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը
«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արագացնել էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը և կոչ են արել կրճատել բնական գազի օգտագործումը, քանի որ իրենք ձգտում են արագացնել աստիճանական հրաժարումը վառելիքի հանածո տեսակներից։ Reuters-ի փոխանցմամբ, օրեր առաջ խումբը հավաքվել է Ճապոնիայում, քննարկել են էներգետիկ խնդիրները։
«Մենք կտրուկ կավելացնենք էլեկտրաէներգիայի արտադրությունը ի հաշիվ էներգիայի վերականգնվող աղբյուրների»,- ասվում է հայտարարության մեջ, որում անդամ երկրները պարտավորվում են արդեն 2030 թ․ ծովային քամու կայանքների հզորությունը հասցնել 150 գիգավատտի, իսկ արևային կայանքներինը՝ ավելի քան 1 տերավատտի։ G7 անդամները նաև պայմանավորվել են արագացնել «փուլային հրաժարումը վառելիքի հանածո տեսակների անընդհատ օգտագործումից»։
Առաջին հերթին «Մեծ յոթնյակի» այս որոշումն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Արևմուտքը կանգնել է էներգետիկ խնդիրների առաջ։ Հանուն արդարության նշենք, որ այդ խնդիրները չունեցան այն ազդեցությունը, որ ակնկալում էր Ռուսաստանը, դա էլ ի հաշիվ արևային էներգիայի կտրուկ զարգացման։ Էներգիան և վառելիքի հանածո տեսակների առևտուրը տասնամյակներ շարունակ քաղաքական ճնշման գործիք է եղել բոլոր գերտերությունների ձեռքին։
ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ճապոնիան հստակ գիտակցում են, որ հանածո տեսակներից կախվածության մեջ մնալը ապագայում կարող է ազդել իրենց ինքնիշխանության վրա, ուստի և արագացված տեմպերով են վերականգնվող էներգիայի արտադրությունը զարգացնում։ Դա էլ, ի դեպ, իր մեջ քաղաքական ռիսկեր է պարունակում։ Արևային վահանակների և մարտկոցների արտադրության ոլորտում մոնոպոլիստը Չինաստանն է, իսկ այդ երկիրը, ինչպես հայտնի է, Արևմուտքի համար ավելի լուրջ քաղաքական մրցակից է համարվում, քան Ռուսաստանը։ Ուստի և սարքավորումների արտադրությունն էլ նոր մարտահրավեր է դառնալու Արևմուտքի համար։
Հայաստանը, հիշեցնենք, արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը», և մեր երկիրն էլ կախված է հանածո վառելիքից, թեև, նոր իրողությունները հաշվի առնելով, հարկավոր է օր առաջ մեծացնել վերականգնվող էներգիայի ծավալները։
Աննա Նադոյան




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»